Տարվա խոշորագույն երաժշտական իրադարձություններից մեկը` «Եվրատեսիլը», տեղի կունենա 2017թ. մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի Արծվիկ Հարությունյանը:
Համաեվրոպական մրցույթի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին: Կիսաեզրափակիչ փուլերը կանցնեն մայիսի 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը`13-ին:
Նախընտրած երգի օգտին կարելի է քվեարկել` ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 5009 կարճ համարին կամ զանգահարելով 0900990` վերջում նշելով մասնակից երկրի համարը (օր. 090099005): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից:
Քվեարկության կանոններ
5009 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև 0900990 հեռախոսահամարին կատարված մեկ զանգի արժեքն է 280 դրամ (ներառյալ ԱԱՀ):
«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը կհեռարձակվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: