ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հերթական նորամուծությունները բջջային հավելվածների ոլորտում՝ բջջային ծառայությունների և վճարումների կառավարման համար նախատեսված երկու հավելված՝ «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» ամբողջապես նորացված բջջային հավելվածն ու «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը՝ կատարելագործված:
Հավելվածները հաճախորդին մեծապես օգնում են ժամանակն ու ռեսուրսները խնայելու հարցում, ունեն հարմար ու պարզ ինտերֆեյս, հասանելի են 24/7 ռեժիմով, գործողությունները կատարվում են մի քանի հպումով՝ առանց դրանց վրա ժամանակ վատնելու և այդ ծառայությունները մատուցող հաստատություն այցելելու անհրաժեշտության:
«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը սմարթֆոնի միջոցով ծառայություններն ու հաշիվը կառավարելու համար նախատեսված գործիք է ու բացի այդ՝ օգտակար տեղեկատվական հարթակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործող առաջարկների վերաբերյալ:
«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածում ներառված՝ շարժական կապի ծառայությունների համար վճարումը կատարվում է տարբեր եղանակներով՝ ներառյալ «ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով: Մուտք գործելով հավելված՝ բաժանորդը հնարավորություն է ստանում վճարումը կատարելու «ՄոբիԴրամ»-ի էլեկտրոնային դրամապանակից, կամ՝ անմիջապես իր բանկային քարտից, որը պետք է նախապես կցել հավելվածում: Գրանցումը կատարվում է վայրկենապես: Ի դեպ՝ կարելի է կցել անսահմանափակ քանակությամբ բանկային քարտ:
«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» և «ՄոբիԴրամ» բջջային հավելվածները հասանելի են ինչպես Play Store-ում, այնպես էլ App Store-ում: «ՄոբիԴրամ» հավելվածից կարող է օգտվել ցանկացած ոք, ով ունի բջջային հեռախոս:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: