Ուրախ ենք տեղեկացնել, որ «STARTPHONE 13500», «STARTPHONE 15500» և «STARTPHONE 23500» սակագնային պլանների բաժանորդները, որոնց պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, սակայն բաժանորդի կողմից այն դադարեցնելու մասին դիմում չի ներկայացվել, կանցնեն համապատասխանաբար՝ «STARTPHONE EXTRA 13500», «STARTPHONE EXTRA 15500» և «STARTPHONE EXTRA 23500» սակագնային պլաններին:
«STARTPHONE EXTRA 13500» և «STARTPHONE EXTRA 15500» սակագնային պլաններով ամսավճարը կազմում է 5000 դրամ, որի դիմաց բաժանորդը ստանում է 15 000 ՄԲ ինտերնետ, 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ և 100 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր:
Իսկ «STARTPHONE EXTRA 23500» սակագնային պլանով ամսավճարը կազմում է 6000 դրամ, որի դիմաց բաժանորդը ստանում է 15 000 ՄԲ ինտերնետ, 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ և 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: