Ուրախ ենք տեղեկացնել, որ «STARTPHONE 17500» սակագնային պլանի բաժանորդները, որոնց պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, սակայն բաժանորդի կողմից այն դադարեցնելու մասին դիմում չի ներկայացվել, կանցնեն «STARTPHONE EXTRA 17500» սակագնային պլանին:
«STARTPHONE EXTRA 17500» սակագնային պլանով ամսավճարը կազմում է 5000 դրամ, որի դիմաց բաժանորդը ստանում է 15 000 ՄԲ ինտերնետ, 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ և 100 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր:Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: