Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ծառայությունների ցանկը» թարմացվել է և այսուհետև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին է առաջարկվում օգտագործման համար ավելի հարմար տարբերակով՝ ներառելով նաև նոր ծառայություններ:
Ցանկ մուտք գործելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *130# հրահանգը: Համակարգն ավտոմատ կճանաչի Ձեր սակագնային պլանը և կառաջարկի այն ծառայությունները, որոնք հասանելի են Ձեր սակագնային պլանի համար:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: