Տեղեկացնում ենք, որ 2018թ. նոյեմբերի 22-ից կորպորատիվ հետվճարային սակագնային պլաններով* տրամադրվող ինտերնետ փաթեթը սպառելուց հետո օգտագործվող ինտերնետը չի տարիֆիկացվի 1 ՄԲ-ի համար սահմանված սակագնով: Փոխարենը՝ ինտերնետից օգտվելիս, ընթացիկ հաշվի սահմանաչափից և երաշխիքային կանխավճարից կախված, ավտոմատ կերպով կակտիվանա օրական 500 ՄԲ ինտերնետ փաթեթ՝ 150 դրամ/օր սակագնով: Սպառվելու դեպքում՝ վերոհիշյալ փաթեթը կակտիվանա կրկին՝ յուրաքանչյուր անգամ նույն պայմաններով:
Կորպորատիվ հետվճարային սակագնային պլանների տրամադրման պայմանները մնում են անփոփոխ այն բաժանորդների համար, ովքեր չեն օգտվում կորպորատիվ ինտերնետ-փաթեթից. ինչպես նախկինում, նրանց համար կիրառվում է 1ՄԲ-ի համար տարիֆիկացում:
*բացառությամբ արխիվացված կորպորատիվ սակագնային պլանների
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: