Ուրախ ենք տեղեկացնել, որ «Data 3500», «Data 5500», «Data 7500» և «Data 10500» ինտերնետային սակագնային պլանների շրջանակում այժմ գործում են բաժանորդագրության առավել ճկուն պայմաններ: Առկա է նաև սակագնային պլանների հետ առաջարկվող երթուղիչների ավելի լայն տեսականի:
«Data 3500» սակագնային պլանի շրջանակում այժմ առաջարկվում է նաև «ՄՏՍ Hay-Fi» E5573 (4G) երթուղիչը, որը, 18 ամսով սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում, տրվում է անվճար:
Իսկ «Data 5500», «Data 7500» և «Data 10500» սակագնային պլաններին 18 ամսով բաժանորդագրության դեպքում անվճար կարելի է ստանալ «ՄՏՍ Hay-Fi» E5573 (4G) և HUAWEI B310s-22 LTE երթուղիչներից մեկը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: