Ուրախ ենք տեղեկացնել, որ 2019թ. հունիսի 24-ին՝ ժամը 15:00-ին կայացած «iPhone 6S» 32 ԳԲ, «Honor 10 Lite» և «Samsung Galaxy A10» սմարթֆոնների խաղարկության ընթացքում «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով որոշվեցին և հրապարակվեցին խաղարկության շահողները:
Գնված աքսեսուարների հաղթող սերիական համարներն են. 70003459000006 (շահել է «iPhone 6S» 32 ԳԲ), 70003451000033 (շահել է «Honor 10 Lite») և 70003290000136 (շահել է «Samsung Galaxy A10»):
Հիշեցնենք, որ 2019թ.-ի մայիսի 6-ից մինչև հունիսի 6-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ցանկացած աքսեսուար գնողները ստացել էին հնարավորություն մասնակցելու մեկ «iPhone 6S» 32 ԳԲ, մեկ «Honor 10 Lite» և մեկ «Samsung Galaxy A10» սմարթֆոնների խաղարկությանը:
Ցանկացած շահող մասնակից 2019թ.-ի հունիսի 25-ից մինչև հուլիսի 5-ը (ներառյալ) պետք է ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ՝ շահումը ստանալու համար: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև համապատասխան ՀԴՄ կտրոնն ու վճարման անդորրագիրը:
Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Խաղարկությունն ուղիղ հեռարձակվել է նաև ընկերության ֆեյսբուքյան էջում, որի տեսագրությունը կարող եք դիտել https://www.facebook.com/MTSArmenia/videos/2116205412012311/ հղմամբ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: