Տեղեկացնում ենք, որ 2020թ. փետրվարի 11-ից «Viva 9500» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում տրամադրվող 38 000 ՄԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, ինտերնետից օգտվելու համար՝ հաշվին առնվազն 150 դրամի առկայության դեպքում, ավտոմատ կերպով կակտիվանա 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի կլինի ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:
Բացի այդ, «Viva 9500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են ավելացնել 3 ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը: «+3 ԳԲ» ինտերնետ փաթեթի գինը 500 դրամ է:
«Viva 9500» կանխավճարային սակագնային պլանի տրամադրման այլ պայմանները մնում են անփոփոխ:
2020թ. փետրվարի 11-ից սկսած «BIT ֆլեքս» ծառայությունը հնարավոր կլինի ակտիվացնել միայն «My Viva-MTS» բջջային հավելվածով: Հավելվածը հասանելի է «Google Play»-ում և «App Store»-ում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: