Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ երկրում առկա իրավիճակով պայմանավորված և մշտապես հոգ տանելով բաժանորդների և հասարակության առողջության ու բարօրության մասին՝ 2020թ. մարտի 17-ից սկսած Ընկերության սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու:
Մեր ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարող եք ստանալ նաև ընկերության պաշտոնական կայքից՝ www.mts.am հասցեով, ֆեյսբուքյան էջում, իսկ հեռախոսահամարի, սակագնային պլանի և այլի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարող եք ստանալ «My Viva-MTS» բջջային հավելվածի միջոցով՝ ներբեռնելով այն «Google Play»-ից կամ «App Store»-ից:
Հարցերի դեպքում, ներառյալ՝ SIM քարտին առնչվող, կարելի է դիմել անձնական նամակով՝ ֆեյսբուքյան մեսենջերով, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով՝ այցելելով կայքէջ կամ զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի թեժ գիծ:
Տեղեկություններ կարելի է ստանալ նաև հրահանգների ցանկի օգնությամբ՝ ուղարկելով *130# հրահանգը:
Ընկերության թեժ գիծն ինչպես միշտ հասանելի կլինի շուրջօրյա: Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից թեժ գծին կարելի է միանալ` զանգահարելով 111: Ռոումինգում գտնվելիս թեժ գծին միանալու համար կարող եք զանգահարել +374 93 297 111 հեռախոսահամարով (Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ անվճար): Ֆիքսված և ամպային ծառայությունների համար զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով:
Իսկ վճարումները կարող եք կատարել «ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով:
Տեղեկացնում ենք նաև, որ, իրավիճակով պայմանավորված, հետվճարային ծառայությունների դիմաց վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ապրիլի 16-ը:
Եղե՛ք առողջ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: