Մարտի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը։ Ինչպես հաղորդում է Պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը, դեռևս մարտի 13-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, որոշում է կայացրել արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։
«Արտակարգ դրությամբ պայմանավորված Պոլիտեխնիկում ձևավորվեց աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում ապահովեց հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը»,-նշում է Գոռ Վարդանյանը։
Պրոռեկտորի խոսքով այժմ տեսաձայնագրվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել է ավելի քան 1000 ուսումնական նյութ, որպեսզի Պոլիտեխնիկի սաները միասնական ձևաչափով անցնեն առցանց ուսուցման։
«Այս ողջ նյութերի, այդ թվում՝ դասախոսների, ուսանողների, ուսուցիչների, աշակերտների և ղեկավարության կապի, որպես նոր ծրագրային հարթակի բուն աշխատանքները մեկնարկել էր դեռևս մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը Պոլիտեխնիկի «Սևունի | Sevuni» աշխատանքային խմբի կողմից։ Վերջինս հարթակը բրենդավորել է iUniversity անվամբ՝ իրականացնելով ողջ աշխատանքները»,-նշում է Գոռ Վարդանյանը։
Ինչպես ուղիղ միացման ընթացքում նշվել էր, iUniversity հարթակը հնարավորություն է տալիս ցանկացած ուսումնական հաստատության գրանցել իր դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին և ղեկավարությանը, յուրաքանչյուր խմբի, դասարանի համար ստեղծել առարկաների ցանկ, ստեղծել տնային աշխատանքներ, առցանց քննություն անցկացնել, ներբեռնել ուսումնական նյութեր, ստեղծել գրադարան, ներբեռնել տեսա-դասախոսություններ, ուսանողների, աշակերտների կողմից հարցեր ուղղել դասախոսներին, ուսուցիչներին, ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատել։
Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, Վիվա-ՄՏՍ ընկերությունը տրամադրում է ինտերնետի հասանելիություն առանց հավելյալ վճարի՝ իր ծառայություններից օգտվող ուսանողներին և աշակերտներին՝ հայկական առաջին առցանց ուսուցման iUniversity
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: