Օգտվեք հիմա, վճարեք հետո
2020 թ. օգոստոսի 3-ից սկսած ակտիվացրեք «Լիցք+» ծառայությունը և շարունակեք օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 2000 դրամի չափով նախկին 1500 դրամի փոխարեն:
Ի դեպ, 2000 դրամը կարող եք օգտագործել «Viva», «X», «Y» և «Z» սակագնային պլանների փաթեթները, ինչպես նաև «BIT», «Super BIT», «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար:
Ծառայությունն ակտիվացնելու համար օգտվեք «My Viva-MTS» հավելվածից կամ պարզապես ուղարկեք *221# հրահանգը:
Ներբեռնեք «My Viva-MTS» հավելվածը «Play Store»-ում / «App Store»-ում:
Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Եթե ցանկանում եք կառավարել Ձեր բացասական հաշվեկշիռը և ապաակտիվացնել ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը՝ ուղարկեք *221*0# հրահանգը։
Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Ծառայության ակտիվացման գինը կմնա անփոփոխ՝ 20 դրամ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: