Վիվա-ՄՏՍ-ն Արցախում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին*՝ Վիվա-ՄՏՍ-ի, ինչպես նաև Արցախի շարժական ու ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին ուղղված զանգերի (մուտքային և ելքային), ինչպես նաև՝ 0 դրամ սակագին՝ վերը նշված շարժական ցանցեր ուղարկվող SMS (կարճ) հաղորդագրությունների համար:
Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության ցանցից դեպի Արցախի ցանցեր զանգի 1 րոպեի և SMS (կարճ) հաղորդագրություն ուղարկելու սակագինը նույնպես կկազմի 0 դրամ:
Վերը նշված սակագների գործողության ժամկետի մասին կտեղեկացվի հավելյալ:
Նշված սակագների կիրառման հնարավորությունը պայմանավորված է Արցախում կապի ոլորտի ծառայությունների՝ մինչև 2021թ. հունվարի 1-ը անվճար գործելու վերաբերյալ հայտարարությամբ:
*«Viva», «X», «Y» և «Z» սակագնային պլաններով սահմանված այլ ցանցերի խոսելաժամանակ ունենալու դեպքում նախ սպառվում է սակագնային պլանով տրամադրվող խոսելաժամանակը, այնուհետև գործում է 0 դրամ/րոպե սակագինը։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: