Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2021թ. փետրվարի 23-ից «Viva» սակագնային պլանների և կորպորատիվ փաթեթների շրջանակում դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի փաթեթներում ներառված՝ դեպի Ռուսաստան զանգեր կատարելու հնարավորությունը հասանելի կլինի միայն ՄՏՍ Ռուսաստան ցանցի ուղղությամբ, իսկ փաթեթը սպառելուց հետո դեպի ՄՏՍ Ռուսաստան ցանց զանգի արժեքը կկազմի 59 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):
Տեղեկացնում ենք նաև, որ 2021թ. փետրվարի 23-ից Վիվա-ՄՏՍ-ի բոլոր՝ թե՛ անհատ, և թե՛ կորպորատիվ բաժանորդները դեպի Ռուսաստանի ցանցեր ելքային զանգեր կկարողանան կատարել 59 դրամ/րոպե սակագնով (ներառյալ ԱԱՀ):
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: