Եվ այսպես՝ բաժանորդների և օգտատերերի խնդրանքով, «Viber» մեսենջերի հետ համագործակցության շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի թողարկած՝ հայատառ ստիկերները կրկին հասանելի են անվճար ներբեռնման համար, արդեն` անժամկետ:
Վիվա-ՄՏՍ-ն իր հայատառ ստիկերների առաջին շարքը` աղջկա կերպարով, թողարկեց «Viber»-ում 2019 թվականին, իսկ 2020 թվականին թողարկեց հայատառ ստիկերների երկրորդ շարքը՝ տղայի կերպարով՝ իր առաջին բջջային հայալեզու խաղի՝ «Սիս-Մասիս»-ի հետ միասին: Աղջկա և տղայի կերպարներով ստիկերներն ունեցան ավելի քանի 650 000 ներբեռնում: Սակայն սիրված կերպարներով ստիկերների անվճար ներբեռնման հնարավորությունը ուներ ժամանակային սահմանափակում:
Հայատառ սիրված ստիկերները վերադարձել են և այժմ արդեն` անժամկետ: Դրանք հասանելի են «Viber» մեսենջերի օգտատերերին աշխարհի ցանկացած կետից:
Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները
Ստիկերները կարելի է որոնել «Viber»-ի ստիկեր-մարկետում՝ մուտքագրելով «Viva-MTS Stickers»: Ստիկերները կարելի է ներբեռնել անվճար և օգտագործել առանց սահմանափակումների: Դրանք հասանելի են ինչպես Վիվա-ՄՏՍ-ի, այնպես էլ այլ բջջային օպերատորների բաժանորդներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: