Այժմ, ՄՏՍ Ռուսաստանի ցանցում ռոումինգում գտնվելիս, դու ունես երկու անգամ ավելի շատ ինտերնետ՝ «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակում:
Ռուսաստանում Վիվա-ՄՏՍ-ի՝ «ՎՈՅԱԺ» ռոումինգ ծառայությունից օգտվելիս ինտերնետ-փաթեթի ծավալը կրկնապատկվել է և այժմ կազմում է օրական 1000 ՄԲ, նախկին 500 ՄԲ-ի փոխարեն, մինևույն՝ օրական 500 դրամ վճարի դիմաց:
«ՎՈՅԱԺ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Հայաստանում գտնվելիս նախապես ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Թե՛ կանխավճարային և թե՛ ֆիզիկական անձ հետվճարային բաժանորդները ռոումինգ ծառայությունը կարող են ակտիվացնել «My Viva-MTS» հավելվածի միջոցով կամ ուղարկելով *121*1# հրահանգը:
«ՎՈՅԱԺ» ծառայության ակտիվացում ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ *106*1#
Հաշվեկշռի և ծառայության կարգավիճակի ստուգում՝ *106*2#
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: