2022թ. դեկտեմբերի 15-ից 24-ը մասնակցեք «Նիկիտա Մոբայլ» ընկերության կողմից անցկացվող ամանորյա վիկտորինային և ստացեք հնարավորություն շահելու թանկարժեք և նորաոճ iPhone 14:
Վիկտորինայի մասնակից դառնալու համար ուղարկեք GO բառը 1041 համարին: Գրանցվելուց հետո մասնակիցը սկսում է ստանալ հարցեր` պատասխանի երեք հնարավոր տարբերակով: Պատասխանելու համար անհրաժեշտ է ճիշտ տարբերակի համարն ուղարկել պատասխան նամակով՝ 1041 համարին: Ի պատասխան, մասնակիցը ստանում է SMS հաղորդագրություն պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին և նոր հարց: Վիկտորինայի ամբողջ ընթացքում մասնակիցները կարող են ճշտել հավաքած միավորների թիվը՝ ուղարկելով Top բառը 1041 կարճ համարին:
Վիկտորինայում հաղթում է առավելագույն թվով ճիշտ պատասխաններ տված մասնակիցը:
Եթե վիկտորինայի վերջում երկուսից ավելի մասնակիցներ ունեն նույն քանակությամբ ճիշտ պատասխաններ, ապա շահող է համարվում այն բաժանորդը, որը հարցերին պատասխանել է ավելի վաղ: Արդյունքների ամփոփումից հետո «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը հաղթող մասնակիցներին տեղեկացնում է մրցանակի ստացման կարգի մասին: Վիկտորինայի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ստանում է iPhone 14 սմարթֆոն:
1041 կարճ համարին ուղարկված յուրաքանչյուր SMS արժե 150 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ուղարկած հաղորդագրությունների արժեքը գանձվում է անկախ դրանց պարունակությունից:
Վիկտորինայի հետ կապված հարցերով կարող եք դիմել «Նիկիտա Մոբայլ» ընկերություն՝ 010512888 հեռախոսահամարով (հասանելի է 24/7):
Ծանոթություններ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: