Ուրախ ենք ներկայացնել «Magic English» աշխարհահռչակ «Disney»-ի հարթակում գործող ինտերակտիվ տեսածառայությունը, որը երեխաներին օգնում է սովորել անգլերեն՝ «Disney»-ի ամենասիրելի հերոսների, ինչպես նաև զվարճալի առաջադրանքների և խաղերի օգնությամբ: Ծառայությունն առաջարկում է անգլերենի ինտերակտիվ ուսուցում՝ սիրելի հերոսների հետ խաղերի և զվարճալի առաջադրանքների ձևով, ինչպես նաև 1 օր փորձնական օգտագործման համար:
«Magic English»-ին բաժանորդագրությունը հասանելի է օրական, շաբաթական և ամսական տարբերակներով: 1 օրվա բաժանորդագրության գինը 80 դրամ է, 1 շաբաթվա բաժանորդագրության գինը՝ 535 դրամ, իսկ 1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2100 դրամ:
Բաժանորդագրվելու համար այցելեք http://lp.magicenglish.mts.am կայքէջ և մուտք գործեք գրանցվելու համար, այնուհետև 3090 կարճ համարին ուղարկեք «Start1» տեքստը օրական բաժանորդագրության, «Start7» տեքստը՝ շաբաթական բաժանորդագրության, կամ «Start30» տեքստը՝ ամսական բաժանորդագրության համար, և անցեք SMS հաղորդագրությամբ ստացված հղմամբ:
Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է 3090 համարին ուղարկել «STOP» բառը կամ http://lp.magicenglish.mts.am վեբ-պորտալում սեղմել «Ապաբաժանորդագրվել» կոճակը:
Փորձնական շրջանը հասանելի է միայն առաջին անգամ բաժանորդագրվելիս:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: