Ողջույն: Դու Վիվա-ՄՏՍ-ի փոդքասթների էջում ես: Վերջին տարիներին շատերս ենք սկսել ամենատարբեր փոդքասթներ լսել: Մենք ևս որոշեցինք փոդքասթների շարք սկսել և պատմել այն ամենի մասին, ինչը մեր կարծիքով հետաքրքիր կարող է լինել նաև քեզ:
Հետևիր մեր նորություններին և լսիր մեր գիտակ ու փորձառու հյուրերի հետ զրույցները՝ տեխնոլոգիաների, գիտության, տվյալների, մասնագիտական զարգացման, կրթության և բազմաթիվ այլ թեմաներով: Գնացինք:
էպիզոդ #2
Կարմեն Մխիթարյան
Վիվա-ՄՏՍ-ի ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ
Մեր երկրորդ փոդքասթի զրուցակիցը Վիվա-ՄՏՍ-ի ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանն է: Զրույցի ընթացքում խոսում ենք մարդկային ռեսուրսնե րի,դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների և լուծումների, Վիվա-ՄՏՍ-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաև գործատուի բրենդավորման մասին:
Կարեն Հովհաննիսյան
Վիվա-ՄՏՍ-ի տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար
Վիվա-ՄՏՍ-ի տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարևորության և մի շարք այլ թեմաների շուրջ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: