«VivaStart»-ի հերթական փուլի շրջանավարտները ստացան իրենց հավաստագրերը՝ պրակտիկան հուլիս-օգոստոս ամիսներին հաջողությամբ ավարտելու համար: Երկամսյա ժամանակահատվածում վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտական տեսական գիտելիքներ է ձեռք բերել 25 ուսանող: Նույն ժամանակահատվածում ուսանողներին հնարավորություն է ընձեռնվել ձեռք բերած գիտելիքները վերածելու պրակտիկ հմտությունների՝ տարբեր մարզերում գործող սպասարկման կենտրոններում բաժանորդների հետ աշխատանքի միջոցով:
«VivaStart»-ն իրականացվում է 2015 թվականից: Ընդհանուր առմամբ՝ «VivaStart» կրթական ծրագրի շրջանակում խորը մասնագիտական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ է ձեռք բերել շուրջ 150 ուսանող: Ծրագրի մասնակիցները զարգացրել են բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել են ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները, ինչպես նաև սկսել են տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային և վաճառքի գործիքներին:
«VivaStart»-ը առանձնահատուկ է նրանով, որ ծրագրում ներառված են թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում բնակվող երիտասարդներ:
«Ուրախ եմ, որ ուսանողների ևս մեկ խումբ հաջողությամբ ավարտել է «VivaStart» երկամսյա կրթական ծրագիրը: Ցանկանում եմ հիշեցնել, որ միջանձնային հարաբերությունների կառուցման հիմքում՝ անկախ հանգամանքներից և վայրից, արդյունավետ հաղորդակցումն է: Այդ հմտությունները, հարգանքն ու հանդուրժողականությունը կարևոր տեղ են զբաղեցնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի դավանած արժեքների շարքում: Մեր մեծ ընտանիքի ավելի քան 13 տարվա գործունեության հիմքում հենց այս մոդելն է: Վստահ եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները կդառնան ձեր հետագա մասնագիտական զարգացման հիմքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «VivaStart»-ի շրջանավարտներին:
Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում «VivaStart»-ի շրջանավարտները կիսվեցին ծրագրից ստացած իրենց տպավորություններով, գիտելիքներով և փորձով:
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «VivaStart»-ի կրթական ծրագրին կմիանա ևս 30 ուսանող:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: