ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ծառայությունների որակի բարձրացման նպատակով համակարգերի վերազինմամբ և արդիականացմամբ պայմանավորված՝ «Սիրում եմ…» արխիվացված սակագնային պլանով ծառայությունների տրամադրումը 2019թ. հուլիսի 8-ից տեխնիկական պատճառով կդադարեցվի, և նշված սակագնային պլանի բաժանորդները 2019թ. հուլիսի 8-ից կսկսեն օգտագործել առավել շահավետ պայմաններ առաջարկող «Viva 1500» սակագնային պլանը:
«Viva 1500»-ի շրջանակում տրամադրվող ծառայություններ
Ինտերնետ` 1000 ՄԲ
Ներցանցային խոսելաժամանակ` 1500 րոպե
SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր` 150
«Viva 1500» սակագնային պլանից օգտվելիս բաժանորդները մատուցված ծառայությունների դիմաց կսկսեն վճարել նշված սակագնային պլանի օգտագործման երկրորդ ամսից սկսած:
Բոնուսային միավորները և ակտիվացված ծառայությունները «Viva 1500» սակագնային պլանին անցնելիս կպահպանվեն:
Ընդհանուր հաշվի գումարն, առկայության դեպքում, կբաժանվի և «Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդներից յուրաքանչյուրն իր հաշվին վեց ամիս ժամկետով կստանա հավասար գումար, որը կարելի է օգտագործել միայն ներցանցային զանգեր կատարելու, ինտերնետից օգտվելու և SMS հաղորդագրություն ուղարկելու համար: Նշված վեց ամիս ժամկետը լրանալուց հետո հաշվի գումարը կզրոյանա:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: