7 մտերիմ ընկերներ հավաքվում են միասին հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով: Նրանք որոշում են խաղալ անսովոր խաղ, ըստ որի կանոնների բոլորը պարտավոր են սեղանին դնել իրենց բջջային հեռախոսները, այդ ընթացքում բարձրաձայն ընթերցել մուտքային հաղորդագրությունները և պատասխանել մուտքային զանգերին բացառապես բարձրախոսի միջոցով: Համերաշխ ընկերները նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, թե ինչ կործանիչ գաղտնիքներ են բացահայտվելու այդ խաղի ընթացքում:
Գլխավոր դերերում` Խորեն Լևոնյան, Նազենի Հովհաննիսյան, Սոս Ջանիբեկյան, Մարջան Ավետիսյան, Բաբկեն Չոբանյան, Անի Խաչիկյան, Արթուր Մանուկյան։
Ռեժիսոր ` Արշո Հարությունյան։
Օպերատոր` Սուրեն Թադևոսյան։
Նկարիչ`Հրաչ Քեշիշյան
Մոնտաժ` Սուրեն Սարգսյան։
Պրոդյուսերներ` Ռուբեն Դիշդիշյան, Արման Միտոյան, Արմեն Հայրապետյան։
Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեքսիկա, Հունաստան, Հար. Կորեա, Ռուսաստան, արդեն նաև՝ Հայաստան: Հայ սիրված ու ճանաչված դերասանների մասնակցությամբ աշխարհահռչակ, յոթ վերաէկրանավորում ունեցող ֆիլմը խոստանում է անսովոր խաղ, գերլարված ու անսպասելի շրջադարձով սյուժե, որը հուշում է. «Անհայտ բաժանորդի զանգը չի՛ ուշանա»:
ԶԼՄ-ների համամար նախատեսված փակ կինոդիտմանը հետևեց մամուլի ասուլիսը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի, ֆիլմի գլխավոր դերասանների ու ստեղծագործական կազմի մասնակցությամբ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությանը քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, որ մենք, սովորաբար, կոնկրետ ֆիլմի ցուցադրմանը չենք աջակցում: Մշակույթը պահանջում է մասնագիտական լուրջ մոտեցում: Դա է պատճառը, որ տարիներ շարունակ կանգնել ենք կոնկրետ կինոփառատոնի կողքին՝ ցուցադրվող ֆիլմերի ընտրությունը թողնելով մասնագետներին: Այդ դեպքում ինչու՞ ենք այժմ այստեղ: Հստակ ասեմ՝ ոչինչ չի փոխվել: Մենք դարձյալ ամեն ինչ թողել ենք մասնագետներին, պարզապես այս ֆիլմի բովանդակությունն առնչվում է կապի ոլորտին: Վստահելով կինոաշխարհի մասնագետների ընտրությանը, այնուամենայնիվ, ուղերձ ունեմ այն հանդիսատեսին, ով դիտելու է այս ֆիլմը: Միշտ փորձեք ամեն ինչից դասեր քաղել, մերժել վատը և ընդօրինակել միայն լավը: Դա գեղեցիկ ապրելու ամենապարզ բանաձևն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: