Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկել է հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն:
Սպասարկման շրջիկ կենտրոնն իրականացնելու է Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի միջոցով ձևակերպված պատվերների առաքում՝ Երևանի տարածքում: Առաքվելու են հեռախոսներ, Wi-Fi երթուղիչներ, աքսեսուարներ ու նաև՝ SIM քարտեր:
Պատվերներն ընդունվում են այսօրվանից, առաքումը կգործի երկուշաբթի օրվանից:
Սարքերն առաքումով պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ, ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանց խանութի՝ կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետև հաճախորդի հետ կապ կհաստատվի և նրան կուղղորդեն դեպի այն վայրը, ուր ժամանելու է սպասարկման շրջիկ կենտրոնը՝ սարքն, ինչպես նաև ցանկության դեպքում՝ SIM քարտն, առաքելու համար:
Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Բջջային սարքերի ապառիկ վաճառքը տեղում հասանելի չի լինելու:
Գործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման՝ հատուկ լուսամուտի միջոցով:
Սպասարկման շրջիկ կենտրոնը կազմակերպվել է հատուկ կահավորված և Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման վրա:
Շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-16:00, երկուշաբթիից` շաբաթ:
Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը:
Կարևոր. Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:
Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
Վիվա-ՄՏՍ-ը հիշեցնում է, որ իրավիճակով պայմանավորված՝ կուտակված և չվճարված պարտքերի պատճառով, հետվճարային սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ապրիլի ս.թ. 16-ը:
Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: