Տեղեկացնում ենք, որ ծառայությունների որակի բարձրացման նպատակով իրականացված՝ համակարգերի վերազինման և արդիականացման արդյունքում՝ WAP ծառայության մատուցումը տեխնիկապես այլևս հնարավոր չի լինելու: Հետևաբար, 2020թ. սեպտեմբերի 18-ից վերոնշյալ ծառայությունների մատուցումը դադարեցվելու է:
Այն բաժանորդները, որոնք օգտվում են ծառայությունից, պետք է կատարեն WAP-ի կարգավորումների փոփոխություն: Կարգավորումների փոփոխությունը Վիվա-ՄՏՍ-ի ցանցում կիրականացվի ավտոմատ, սակայն ռոումինգում ինտերնետից օգտվելու համար հարկավոր է հեռախոսի ինտերնետի կարգավորումներից wap.vivacell.am-ի APN-ը փոխել inet.vivacell.am-ի և ջնջել Port, Proxy, Password դաշտերում առկա գրառումները:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: