1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • ՄոբիԴրամ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ և TV
    • Օգնություն
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանին
    • Կարիերա
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Տարեկան հաշվետվություն
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
    • Մոբայլ ԱյԴի
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանին
    Ողջույնի խոսք
    • Հիմնարար արժեքներ
    • Առաքելություն և նպատակներ
    Մեր պատմությունը
    Վիվա-ՄՏՍ-ի հրատարակություններ
    • Աշխարհի հայերը
    • ԿՍՊ
    Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    Տեսանյութեր
    • Կորպորատիվ տեսանյութեր
    • Կոմերցիոն գովազդ
    • Ընկերության մասին
  • Կարիերա
    Ինչու՞ աշխատել Վիվա-ՄՏՍ-ում
    • Բազմազանություն և հավասարություն
    • Դասընթացներ և զարգացում
    • Փոխհատուցում և արտոնություններ
    Աշխատանք և հայտարարություններ
    • Աշխատանք
    • Բուհերի և ուսանողների համար
    Կարիերայի զարգացման ծրագիր
    • «VivaStart»
    • Դասախոսություններ բուհերում
    • Բաց դռների օրեր
    • Սեմինարներ դասախոսների համար
    • Պրակտիկա
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
    Հասցեներ
    Բանկային հաշիվներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Տարեկան հաշվետվություն
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
  • Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանին
  • Կարիերա
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Տարեկան հաշվետվություն
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Մոբայլ ԱյԴի
Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանին
  • Ողջույնի խոսք
  • Մեր պատմությունը
  • Վիվա-ՄՏՍ-ի հրատարակություններ
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
  • Տեսանյութեր
Կարիերա
  • Ինչու՞ աշխատել Վիվա-ՄՏՍ-ում
  • Աշխատանք և հայտարարություններ
  • Կարիերայի զարգացման ծրագիր
Ֆինանսական հաշվետվություններ
Գնումներ
Հետադարձ կապ
  • Առաջարկներ և բողոքներ
  • Հասցեներ
  • Բանկային հաշիվներ
Կոմպլաենս և գործարար էթիկա
Տարեկան հաշվետվություն
Ողջույնի խոսք
  • Հիմնարար արժեքներ
  • Առաքելություն և նպատակներ
Մեր պատմությունը
Վիվա-ՄՏՍ-ի հրատարակություններ
  • Աշխարհի հայկական հուշարձանները 1
  • Աշխարհի հայերը
  • ԿՍՊ
Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
Տեսանյութեր
  • Կորպորատիվ տեսանյութեր
  • Կոմերցիոն գովազդ
  • Ընկերության մասին
Ինչու՞ աշխատել Վիվա-ՄՏՍ-ում
  • Բազմազանություն և հավասարություն
  • Դասընթացներ և զարգացում
  • Փոխհատուցում և արտոնություններ
Աշխատանք և հայտարարություններ
  • Աշխատանք
  • Բուհերի և ուսանողների համար
Կարիերայի զարգացման ծրագիր
  • «VivaStart»
  • Դասախոսություններ բուհերում
  • Բաց դռների օրեր
  • Սեմինարներ դասախոսների համար
  • Պրակտիկա
Առաջարկներ և բողոքներ
  • Գաղտնի
  • Անանուն
Հասցեներ
Բանկային հաշիվներ
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Մեր մասին
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Վիվա–ՄՏՍ–ը ներդրում է իրականացնում պոտենցիալ աշխատակիցների ապագա սերնդի զարգացման գործում

18 սեպտեմբերի 2023

Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է  «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:

 

Վիվա-ՄՏՍ-ի կրթական ծրագրի շրջանակում տարբեր բուհերի ուսանողներ արդեն 8 տարի ինքնաբացահայտման և դրսևորվելու հնարավորություն են ստանում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևորում է ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլև` մասնագիտական գիտելիքի և գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին: Տարիների փորձը կիսելու պատրաստակամությունը մեծ ներդրում է նաև աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար:

 

«Մասնագիտության ընտրությունը ճանապարհ է ամբողջ կյանքի համար։ Այդ ընտրությունը, սակայն, ընդամենը գործի կեսն է․ ժամանակակից աշխարհը պահանջում է անընդհատ զարգացում, և այս պայմանը չափազանց կարևոր է դարձնում կրթության շարունակությունը կրթական հաստատություններից դուրս։ Հմտությունների գործնականում կիրառումը, դրանց կիրառման տարբերակները, ֆունկցիոնալ կապերի կառուցումը, հաճախորդամետության (ներքին և արտաքին) կարևորության գիտակցումը զարգացման անհրաժեշտ, էական և անփոխարինելի փուլեր են: Փոխվում են պահանջները, դրանց կատարման մեթոդներն ու գործիքակազմը: Աշխատաշուկայում քո տեղը գտնելու, կայուն աճ և հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել վերը նշված գործոնները: Աշխատանքային փորձառության իմ տարիները թույլ են տվել գալ մի եզրահանգման. կան մարդիկ, որոնք չեն օգտագործում ստեղծված հնարավորությունները, և կան նրանք, որոնք և´ եղած հնարավորություններն են օգտագործում, և´ նորերն են ստեղծում: Հույս ունեմ, որ մեր տասնութ տարվա աշխատանքի ընթացքում կուտակած գիտելիքով կրթված ուսանողները, անկախ իրենց ապագա աշխատավայրից, կնախընտրեն միանալ երկրորդ խմբին», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

 

Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում ներգրավված ուսանողները Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում, ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու ճկունությանն ու մարքեթինգային գործիքների կիրառմանը: Առաջատարի տասնութամյա փորձ ունեցող Վիվա-ՄՏՍ-ը շրջանավարտներին հնարավորություն է տվել իրական միջավայրում ընկալել գործընկերային հաղորդակցման նրբությունները և թիմային աշխատանքի անհրաժեշտությունը:

 

ՏՏ հոսքում ընդգրկված ուսանողները անհատական մենթորների աջակցությամբ և խորհուրդներով սովորել են աշխատել տվյալների հավաքագրման, մշակման և բազաների կառավարման գործիքների հետ: Առաջադրանքներն իրականացրել են՝ օգտագործելով Microsoft SQL Server-ի (Մայքրոսոֆտ Էս-Քյու-Էլ սերվերի) գործիքակազմը: Ծանոթացել են աշխարհագրական տեղորոշման ոլորտում կիրառվող մեթոդներին և գործիքներին, Python (Փայթոն) ծրագրավորման լեզվով կատարել են ներբեռնում տարբեր վեբ-քարտեզներից:

 

Ուսանողները խորացրել են C# (Սի շարփ) լեզվով զուգահեռ և ասինքրոն ծրագրավորման հմտությունները, ինչպես նաև սովորել ASP.NET տեխնոլոգիայով վեբ-ծրագրավորում: Ծանոթացել են նաև աջակցության գործիքներին՝ օպերացիոն համակարգերի տեղադրմանն ու մալուխների կառավարմանը:

 

«Viva University»-ի («Վիվա Յունիվերսիթի»-ի) շրջանավարտները ներկայացրել են իրենց պատկերացումները՝ հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ:

  • Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանին
    • Ողջույնի խոսք
    • Մեր պատմությունը
    • Վիվա-ՄՏՍ-ի հրատարակություններ
    • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    • Տեսանյութեր
  • Կարիերա
    • Ինչու՞ աշխատել Վիվա-ՄՏՍ-ում
    • Աշխատանք և հայտարարություններ
    • Կարիերայի զարգացման ծրագիր
  • Հետադարձ կապ
    • Առաջարկներ և բողոքներ
    • Հասցեներ
    • Բանկային հաշիվներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2023 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X
Շնորհակալություն, մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ:
Loading animation
Հեռախոսահամար *
Էլ. փոստ *
Ներկայացրեք հարցը կամ առաջարկը *
Ստանալ էլ. հաղորդագրություններ Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից
Թարմացնել

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: