14 սեպտեմբերի 2018
30 հոկտեմբերի 2018
Հարգելի գործընկերներ,
Սիրով հայտնում ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ Ընկերությունն, ի դեմս Ակտիվների կառավարման հանձնաժողովի և Գնումների բաժնի, կազմակերպում է Ընկերության կողմից շահագործված խառը գույքի վաճառքի իրացման համար գնառաջարկների ներկայացման բաց գործընթաց: Գույքի վաճառքը իրականացվելու է համաձայն գործող ընթացակարգի.
Հայտատուները պետք է այցելեն պահեստ վաճառվող գույքը ուսումնասիրելու և իրենց հետաքրքրող լոտերի ձեռքբերման մասին որոշում կայացնելու համար: Գույքի ձեռքբերման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո Հայտատուն Պահեստի բաժնի ներկայացուցիչի հետ միասին տեղում լրացնում և ստորագրում է գույքի առքուվաճառքի պայմանագիրը՝ ներկայացնելով իր անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը: Պահեստի ներկայացուցիչն իր հերթին պատրաստում է համապատասխան վաճառքի փաստաթուղթ հաշվապահական ծրագրում, որի հիման վրա Հաշվապահության բաժինը հետագայում դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր: Իր կողմից ձեռք բերվող գույքի համար Հայտատուն վճարում է պահեստի տարածքում գտնվող ՄոբիԴրամի վճարային տերմինալի միջոցով: Ստորագրված պայմանագրի և վճարման անդորրագրի հիման վրա Պահեստի բաժնի ներկայացուցիչը Հայտատուին է հանձնում վաճառված գույքն անմիջապես կամ մի քանի ժամում՝ պարտադիր նույն օրվա ընթացքում: Պահեստի բաժնի ներկայացուցիչը տպում է վաճառքի փաստաթուղթը հաշվապահական ծրագրից և Հայտատուի հետ միասին ստորագրում է այն որպես գույքի հանձնման ակտ: Հայտատուն պատասխանատու է գնված գույքի ստացումը և տեղափոխումը նույն օրվա ընթացքում կազմակերպելու համար:
Վաճառքի գործընթացի շրջանակներում գույքը հայտատուները կարող են տեսնել/զննել յուրաքանչյուր աշխատանքային օր ՄՏՍ Հայաստան ՓԲԸ պահեստի տարածքում` տեղակայված Րաֆֆու 111, Երևան, ՀՀ հասցեում, նախապես զանգահարելով պահեստի բաժնի աշխատակից Արմեն Մանուկյանին (093298698 կամ 093 600770):
ՄՏՍ Հայաստան ՓԲԸ պատկանող շահագործված խառը գույքի իրացման գնառաջարկների ներկայացման բաց հարցում IIIՆաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: