27 սեպտեմբերի 2022
11 նոյեմբերի 2022
1. «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), առաջարկների ներկայացման հարցման (ԱՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու առաջարկներ առկա «DPI/ PCEF» հարթակի փոխարինման վերաբերյալ:
2. Կազմակերպիչ` «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ, Գնումների բաժին
Կոնտակտային անձ` Ռոբերտ Դաշյան
ՏՏ և ծառայությունների գնումների թիմի ղեկավար
Գնումների բաժին
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ (Վիվա-ՄՏՍ)
Արգիշտի փողոց 4/1
Երևան 0015, Հայաստան
Հեռ`+374 93 298568
Էլ. փոստ` procurement@mts.am
3. Գնման առարկայի մանրամասն նկարագիրը ներկայացված է №165010 գնման գործընթացում, որը հասանելի է գնման էլեկտրոնային հարթակում https://sourcing.mts.ru գրանցված մատակարարների համար:
4. Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան՝ 2022թ. նոյեմբերի 11-ը, ժամը 17:00 (Հայաստանի ժամանակով):
5. Առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԱՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Կից փաստաթղթերը հասանելի են՝ https://sourcing.mts.ruպորտալում
ՄՏՍ ընկերությունը գործարկել է մասնագիտացված Oracle ՏՏ մոդուլը (Sourcing) գնումների ընթացակարգերը իրականացնելու համար: Գնման փաստաթղթերին ծանոթանալու և գնման գործընթացին մասնակցելու համար, դուք պետք է անցնեք գրանցման գործընթացը Oracle համակարգում (iSupplier Portal): Եթե դուք արդեն գրանցված եք հետագա աշխատանքի համար, խնդրում ենք այցելելhttps://sourcing.mts.ru.
Գնման ընթացակարգի այն Մասնակիցը, որի առաջարկը համարվել է լավագույնը, պարտավոր է նախքան պայմանագիրը կնքելը լրացնել և տրամադրել Համապատասխանության և Անվտանգության ստուգումների համար անհրաժեշտ փաստաթղթերը (Մասնակիցների հարցաշար, Տեղեկատվության հարցում և Տեղեկատվություն ենթակապալառուների մասին): Հնարավոր ռիսկերի բացահայտման դեպքում պայմանագիրը կկնքվի հաջորդ լավագույն Մասնակիցի հետ, որը ստուգումը հաջողությամբ կանցնի:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: