06 հունիսի 2023
30 հունիսի 2023
1. «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), գնառաջարկների ներկայացման հարցման (ԳՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնառաջարկներ վերահաղորդիչներ մատակարարման վերաբերյալ:
2. Կազմակերպիչ` «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ, Գնումների բաժին
Կոնտակտային անձ` Արթուր Գասպարյան
Տեխնիկական և բաժանորդային սարքավորումների գնումների խմբի ղեկավար
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ (Վիվա-ՄՏՍ) Գնումների բաժին
Արգիշտի փողոց 4/1
Երևան 0015, Հայաստան
Հեռ.` +374 93298505
Էլ. փոստ` procurement@mts.am
3. Գնման առարկայի մանրամասն նկարագիրը ներկայացված է №176501 գնման գործընթացում, որը հասանելի է գնման էլեկտրոնային հարթակում https://sourcing.mts.ru գրանցված մատակարարների համար
4. Գնառաջարկները ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան՝ 30/06/2023, ժամը 17:00 (Հայաստանի ժամանակով):
5. Գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնառաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում գնառաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Կից փաստաթղթերը հասանելի են՝ https://sourcing.mts.ru պորտալում
ՄՏՍ ընկերությունը գործարկել է մասնագիտացված Oracle ՏՏ մոդուլը (Sourcing) գնումների ընթացակարգերը իրականացնելու համար: Գնման փաստաթղթերին ծանոթանալու և գնման գործընթացին մասնակցելու համար, դուք պետք է անցնեք գրանցման գործընթացը Oracle համակարգում (iSupplier Portal): Եթե դուք արդեն գրանցված եք հետագա աշխատանքի համար, խնդրում ենք այցելելhttps://sourcing.mts.ru.
Գնման գործընթացի մասնակիցները, որոնց առաջարկներն անցել են հաջորդ փուլ, պարտավոր են լրացնել և տրամադրել կոնտրագենտի Ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը (Մասնակիցների հարցաթերթիկ, Տեղեկատվության հարցում և Ենթակապալառուների մասին տեղեկատվություն): Եզրափակիչ փուլում պայմանագիր կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած և Ստուգումը հաջողությամբ անցած Մասնակցի հետ: Վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Մասնակցի ստուգման արդյունքում որևէ ռիսկ առաջանալու դեպքում պայմանագիրը կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով հաջորդ տեղը զբաղեցրած Մասնակցի հետ, ով հաջողությամբ անցել է այդպիսի Ստուգումը:
Հաղթողի հետ կնքվող Պայմանագիրը համարվում է միավորման պայմանագիր, որը կարող է ընդունվել Մասնակցի կողմից միայն վերջինիս ամբողջովին միանալու դեպքում: Սույն Պայմանագրի պայմանները միասնական են կոնկրետ Գնման գործընթացի բոլոր Մասնակիցների համար, համարվում են միջին շուկայական (ելնելով «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Վիվա-ՄՏՍ) կողմից կոնկրետ շուկայում նմանատիպ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման փորձից) և փոխզիջումային են փոխադարձ իրավունքների և պարտավորությունների առնչությամբ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: