Վիրտուալ ԱՀԿ
Ձեր հաճախորդները մշտապես կկարողանան կապ հաստատել Ձեզ հետ. յուրաքանչյուր զանգի ժամանակ վիրտուալ ԱՀԿ կմիացնի ձայնային ողջույնը, զանգը կփոխանցի ազատ աշխատակցին, կկատարի գրառում և կիրականացնի շատ այլ գործառույթներ: Այլևս ո՛չ մի բաց թողնված զանգ:
Ի՞նչ է վիրտուալ ԱՀԿ
Սա Ձեր ընկերությունում հեռախոսակապի կազմակերպման ամենաժամանակակից միջոցն է: Այն իդեալական լուծում է ինչպե՛ս 3, այնպե՛ս էլ 50 աշխատող ունեցող ընկերության համար։ Գիտե՞ք, թե քանի զանգ է բաց թողնում Ձեր ընկերությունը: Որքա՞ն շահույթ եք կորցնում այդ պատճառով: ՎԱՀԿ-ի միջոցով յուրաքանչյուր հաճախորդ կկարողանա կապ հաստատել Ձեր աշխատակիցների հետ, իսկ եթե չկարողանա, Դուք կիմանաք այդ մասին և հետ կզանգահարեք նրան: Դուք միշտ լիովին կվերահսկեք Ձեր հեռախոսային վաճառքը:
Հիմնական հնարավորությունները
ՎԱՀԿ-ի բոլոր ֆունկցիոնալ հնարավորությունները հասանելի են ամենահասարակ անձնական էջից: Այն կառավարելը ոչ ավելի բարդ է, քան, օրինակ, Вконтакте կամ Facebook էջը:
Բազմալիքային համարներ
Անկախ նրանից, թե քանի հաճախորդ է զանգում Ձեզ, նրանց զանգերը միշտ կընդունվեն վիրտուալ ԱՀԿ-ի կողմից:
Ձայնային ողջույն
Վիրտուալ ԱՀԿ կմիացնի նախապես ձայնագրված ֆայլը, ինչը լուրջ ընկերության տպավորություն կստեղծի:
Զանգերի բաշխում
Վիրտուալ ԱՀԿ կորոշի, թե աշխատակիցներից ով է ազատ և զանգը կուղղի նրան։
Զանգերի ձայնագրում
Զանգերի վերահսկումն ապահովում է որոշակի կարգապահություն աշխատակիցների շրջանում և ստիպում նրանց արդյունավետորեն շփվել հաճախորդների հետ:
Վիճակագրություն
Որքա՞ն զանգ է կատարել յուրաքանչյուր աշխատակից: Որքա՞ն է դրանց տևողությունը:
Վերահսկե՛ք ընկերության բոլոր զանգերը:
Բաց թողնված զանգերի վերահսկում
Յուրաքանչյուր բաց թողնված զանգի համար Դուք կստանաք ծանուցում փոստով կամ Telegram-ով, որպեսզի կարողանաք արագ հետ զանգել:
Ի՞նչ տեսք ունի անձնական էջը

Հարմարավետ բջջային հավելված

Դուք կարող եք դիտել զանգերի պատմությունը, լսել դրանց ձայնագրությունները և կարգավորել վիրտուալ ԱՀԿ հենց Ձեր սմարթֆոնում:

Ինտեգրում CRM-ի հետ
Վիրտուալ ԱՀԿ ինտեգրված է Հայաստանի և ԱՊՀ-ի բոլոր խոշորագույն CRM-ների հետ:
Վիրտուալ ԱՀԿ-ի սակագներ
Միացում՝ անվճար: Դուք վճարում եք միայն այն աշխատակիցների համար, որոնց ծառայություններից օգտվում եք, և Ձեզ անհրաժեշտ ֆունկցիոնալության համար: Խնդրե՛ք մեր մենեջերներից ապրանքի անվճար, փորձնական տարբերակը:
Միկրո
7 000 դրամ/ամիս

5 աշխատակից + 1 համար (ստանդարտ)

Լրացուցիչ համար՝ վճարվում է առանձին

Բազային ֆունկցիոնալ հնարավորությունները ներառված են

Զանգերի ձայնագրում՝ 7 500 դրամ/ամիս

Ինտեգրում CRM-ի հետ՝ 4 000 դրամ/ամիս

Վիճակագրություն՝ 4 000 դրամ/ամիս

Արդյունավետ վաճառքներ*՝ 4 000 դրամ/ամիս

Փորձել անվճար
Ստանդարտ
16 000 դրամ/ամիս

15 աշխատակից + 1 համար (ստանդարտ)

Լրացուցիչ համար՝ վճարվում է առանձին

Բազային ֆունկցիոնալ հնարավորությունները ներառված են

Զանգերի ձայնագրում՝ 15 000 դրամ/ամիս

Ինտեգրում CRM-ի հետ՝ 4 000 դրամ/ամիս

Վիճակագրություն՝ 4 000 դրամ/ամիս

Արդյունավետ վաճառքներ*՝ 4 000 դրամ/ամիս

Փորձել անվճար
Ընդլայնված
30 000 դրամ/ամիս

30 աշխատակից + 1 համար (ստանդարտ)

Լրացուցիչ համար՝ վճարվում է առանձին

Բազային ֆունկցիոնալ հնարավորությունները ներառված են

Զանգերի ձայնագրում՝ 20 000 դրամ/ամիս

Ինտեգրում CRM-ի հետ՝ 4 000 դրամ/ամիս

Վիճակագրություն՝ 4 000 դրամ/ամիս

Արդյունավետ վաճառքներ*՝ 4 000 դրամ/ամիս

Փորձել անվճար
*«Արդյունավետ վաճառք» ասելիս հասկանում ենք այնպիսի գործառույթներ, որոնք թույլ են տալիս նոր հաճախորդների գրավել: Այս տարբերակն ընդգրկում է կայքից հետզանգի համար նախատեսված վիջեթ, հերթում սպասելիս հետզանգի պատվիրման հնարավորություն, բաց թողնված զանգերի մասին ծանուցումների ստացում՝ էլեկտրոնային փոստի հասցեին և Telegram-ի բոտում, SMS-այցեքարտեր և ներողություն հայցող SMS հաղորդագրություններ:

Գիտելիքների բազա

Այստեղ դուք կգտնեք մեծ քանակությամբ օգնության տեղեկատվություն ծառայությունների վերաբերյալ, հաճախ տրվող հարցերի պատասխաններ և աջակցության համար կոնտակտային տվյալներ: