ԿԱՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Էլեկտրամատակարարման բազմաթիվ աղբյուրները, անխափան սնուցման աղբյուրներն ու դիզելային գեներատորները նախատեսված են խափանումների կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքում անընդհատ աշխատանք ապահովելու համար:
Տեղակայեք Ձեր կարևորագույն ՏՏ սարքավորումները մասնագիտացված տվյալների կենտրոնում և կենտրոնացեք Ձեր բիզնեսի համար իսկապես կարևոր հարցերի վրա։ Viva-ի Համատեղակայման ծառայությունը տրամադրում է ապահով տարածք, հուսալի էլեկտրամատակարարում, վերահսկվող հովացում ու կայուն կապ․ սեփական տվյալների կենտրոն կառուցելու ու շահագործելու ո՛չ մի ծախս։
Ընտրեք Ձեր սարքավորումներին անհրաժեշտ դարակն ու հզորությունը։ Գումարն անմիջապես թարմացվում է, ինչը Ձեր թիմին հնարավորություն է տալիս մինչ խորհրդատվությունը նախնական պատկերացում կազմել։
Համատեղակայման ամսական մոտավոր ծավալ
Ձեր գրասենյակից տեղափոխեք էլեկտրամատակարարման, հովացման, ֆիզիկական անվտանգության և տարածքի հասանելիության ապահովման պատասխանատվությունը՝ միաժամանակ պահպանելով դրանց նկատմամբ վերահսկողությունն ու սեփականությունը ։
Էլեկտրամատակարարման բազմաթիվ աղբյուրները, անխափան սնուցման աղբյուրներն ու դիզելային գեներատորները նախատեսված են խափանումների կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքում անընդհատ աշխատանք ապահովելու համար:
Հովացման պրոֆեսիոնալ համակարգերը պահպանում են ձեր սարքավորումների կայուն և արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները։
Վերահսկվող մուտքը, կենսաչափական նույնականացումը, տեսահսկումը և շարունակական մշտադիտարկումը շուրջօրյա կերպով պաշտպանում են Ձեր կարևորագույն ենթակառուցվածքները։
Սկսեք այսօր Ձեզ անհրաժեշտ հզորությունից և ենթակառուցվածքների պահանջարկի աճին զուգահեռ ընդլայնեք Ձեր համատեղակայման տարածքը։
Viva-ի Համատեղակայման ծառայությունը մատուցվում է OVIO-ի մասնագիտացված տվյալների կենտրոնի ենթակառուցվածքի միջոցով, որը գտնվում է Աբովյանում՝ Երևանից մոտ 16 կմ հեռավորության վրա։ Այն համատեղում է պահուստավորված էլեկտրաէներգիա, հովացման համակարգ, հրդեհային պաշտպանություն, կապ և ֆիզիկական մուտքի վերահսկողություն։
Երկու անկախ 35 կՎ ենթակայաններ, դիզելային գեներատորներով պահուստային էլեկտրաէներգիա և Schneider Galaxy VL անխափան սնուցման համակարգ՝ N+1 պահուստավորմամբ։
Mitsubishi և Systemair մասնագիտական հովացման համակարգերը կայուն միջավայր են ապահովում սերվերների համար։
24/7 տեսահսկումը, դեմքի ճանաչման և կենսաչափական մուտքի վերահսկման համակարգերը սահմանափակում և մշտադիտարկում են ֆիզիկական մուտքը։
Գազային հրդեհաշիջման համակարգն աշխատում է առանց ջուր կիրառելու ու ՏՏ սարքավորումներին այդպիսով վնասելու։
Արագ կապը և ցանցային ծառայությունների տարբերակները հուսալի մուտք են ապահովում բիզնեսի համար կարևորագույն համակարգերին։
Մշտադիտարկումն օգնում է հայտնաբերել գործառնական թերությունները՝ նախքան դրանք բիզնեսին խափանումներ կպատճառեն։
Ճշգրիտ կոնֆիգուրացիան, էլեկտրաէներգիայի պահանջներն ու կապի լուծումները սահմանվում են հաճախորդի հետ խորհրդակցության ընթացքում։
Այն բիզնեսների համար, որոնց անհրաժեշտ է սահմանափակ թվով սերվերների կամ ցանցային սարքերի անվտանգ տեղադրում՝ առանց ամբողջական դարակ վարձակալելու։
Առանձին դարակ այն հաճախորդների համար, որոնց անհրաժեշտ են ավելի մեծ հզորությամբ սարքավորումներ, ավելի պարզ կազմակերպում և ենթակառուցվածքի տարանջատում։
Անհատականացված լուծում ավելի մեծ կամ մասնագիտացված ենթակառուցվածքների համար, որոնց անհրաժեշտ են հատուկ տարածք, էլեկտրաէներգիա, կապ կամ գործառնական կարգավորումներ։
OVIO-ի տվյալների կենտրոնը հավաստագրում ու համապատասխանության նորմաներ ունի, որոնք ապահովում են ենթակառուցվածքի հուսալիությունը, տեղեկատվական և ամպային անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունն ու վճարային քարտերի անվտանգությունը։
Նշեք, թե ինչքան տարածք, էլեկտրաէներգիա ու կապ է Ձեզ անհրաժեշտ, և մեր թիմը կօգնի ձևավորել համատեղակայման՝ Ձեր բիզնեսին հարմար կոնֆիգուրացիան։