Անակնկալները ՎիվաՍել-ՄՏՍ-ից շարունակվում են… Այս անգամ մեր անակնկալը հատկապես նրանց համար է, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց էքսկլյուզիվ կոնտենտի և շատ են սիրում տարատեսակ ֆիլտրեր օգտագործել ընկերների ու մտերիմների հետ լուսանկարներ փոխանակելիս…
Այսուհետ «X» սակագնային պլանի թե՛ ընթացիկ և թե՛ նոր բաժանորդները հնարավորություն են ստանում օգտագործելու նաև «Netflix»* և «Snapchat»** հավելվածները՝ առանց օգտագործվող ինտերնետ տրաֆիկի սահմանափակման:
«Y» սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու «Snapchat» հավելվածից:
Առաջարկը գործում է մինչև 2019թ. նոյեմբերի 30-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ այս սակագնային պլանների բաժանորդները ֆիքսված վճարի դիմաց 30 օր շարունակ անսահմանափակ օգտվում են «Viber», «Whatsapp», «Instagram», «Facebook», «Messenger», «Zangi» և «Telegram» հավելվածներից, ինչպես նաև ստանում են.
* «Netflix» հավելվածում կոնտենտի օգտագործման համար անհրաժեշտ է վճարովի բաժանորդագրություն
** «Snapchat» հավելվածի քարտեզներից օգտվելիս և զանգ կատարելիս օգտագործվում է հիմնական փաթեթի ինտերնետը
Տեղեկացնում ենք նաև, որ 2019թ. սեպտեմբերի 16-ից «X», «Y» և «Z» կանխավճարային սակագնային պլանների գործողության 30-օրյա ժամկետը լրանալուց հետո SMS-ի արժեքը դեպի ՀՀ բջջային ցանցեր կկազմի 15 դրամ/SMS՝ ներառյալ ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: