Միացիր Վիվա-ՄՏՍ-ի առաջին հայալեզու բջջային խաղին, կուտակիր վիրտուալ մետաղադրամներ, ստացիր ամենօրյա հնարավորություններ և դարձիր վարկանիշային առաջատար:
Բացահայտիր խաղի կերպարների ոճը, հաղթահարիր խաղի ընթացքում հանդիպող դժվարությունները, կուտակածդ վիրտուալ մետաղադրամների դիմաց ստացիր նոր հնարավորություններ և ամրապնդիր քո դիրքը խաղի վարկանիշային հարթակում:
Խաղն ունի մի քանի աշխարհներ, որտեղ խաղի կերպարները թռչելով հաղթահարում են տարբեր դժվարություններ և ամենավերջին աշխարհում հնարավորություն են ստանում հասնելու վիրտուալ Սիսին և Մասիսին: Խաղի առաջին աշխարհում կերպարները թռչում են Երևանում և հանդես են գալիս հագուստի երեք տարբեր ոճերով: Առաջին ոճում երկու կերպարներն էլ կրում են հայկական տարազ, և խաղն ինքնին հայկական ավանդական մոտիվներով է: Կերպարների մյուս երկու ոճերը բացահայտելու համար, անհրաժեշտ է հմտանալ խաղի մեջ, կուտակել վիրտուալ մետաղադրամներ և հրավիրել ընկերների:
Այժմ ներկայացված է խաղի միայն առաջին աշխարհը: Խաղի հաջորդ աշխարհները կներկայացվեն առաջիկայում:
Ինչպե՞ս միանալ
Ներբեռնիր Վիվա-ՄՏՍ-ի «Viber» ստիկերները հավելվածի մարկետից. ներբեռնելիս քեզ կողջունի մեր չատ-բոտը, որը և կուղղորդի քեզ դեպի խաղը:
Ինչպե՞ս խաղալ
Ընտրիր Վիվա-ՄՏՍ-ի ստիկերների քեզ արդեն ծանոթ կերպարներից մեկը և, մատի հպումով էկրանի վրա աջ կամ ձախ շարժումով, ցատկիր մի հարթակից մյուսը, նվաճիր նոր բարձունքներ, կուտակիր վիրտուալ մետաղադրամներ, օգտագործիր դրանք խաղի ընթացքում, հրավիրիր ընկերներիդ միանալու խաղին և ստացիր ավելի շատ վիրտուալ մետաղադրամներ և ստացիր խաղի վարկանիշային հարթակում բարձր դիրք գրավելու ավելի մեծ հնարավորություններ ….
Խաղը հասանելի է հայերեն և անգլերեն:
Ի դեպ, խաղին կարող են միանալ թե՛ Վիվա-ՄՏՍ-ի, և թե՛ այլ բջջային օպերատորների բաժանորդները:
Ծանոթություններ
Կարևորելով բաժանորդների անձնական տիրույթի իրավունքը՝ հիշեցնում ենք, որ հաղորդագրություն ստանալու հնարավորությունը կարելի է անջատել՝ սեղմելով չատ-բոտի անվան վրա և անջատելով անձնական հաղորդագրություն ստանալու հնարավորությունը:
«Սիս-Մասիս». արի՛ խաղանք
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: