Տեղեկացնում ենք, որ 2017թ. ապրիլի 14-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է: Նոր ֆիրմային անվանումն է՝ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերություն:
Համապատասխանաբար՝ փոփոխվել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների 1.1 և 15 կետերը, որոնցում «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերություն:
Փոփոխված Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ընկերության հիմնական ապրանքանիշը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, մնում է անփոփոխ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: