Ուրախ ենք ներկայացնել նոր հարմարավետ «Ծրագրած զանգ» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում զանգահարելու ցանկացած հեռախոսահամարի՝ ծրագրած օրը և ժամին: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը.
Գործողություն |
Հրահանգ |
Զանգահարել նշված ժամին |
*177*բաժանորդի հեռախոսահամարը*ժամը# |
Զանգահարել նշված հաճախականությամբ |
*177*բաժանորդի հեռախոսահամարը*ժամը*օրերի թիվը# |
Զանգահարել ծննդյան օրը |
*177* բաժանորդի հեռախոսահամարը* ժամը*ամսաթիվը# |
Չեղարկել ծրագրած զանգը դեպի նշված հեռախոսահամարը, նշված ժամին |
*177* բաժանորդի հեռախոսահամարը*ժամը*0# |
Չեղարկել բոլոր ծրագրած զանգերը դեպի նշված հեռախոսահամարը |
*177*բաժանորդի հեռախոսահամարը*0# |
Չեղարկել բոլոր ծրագրած զանգերը |
*177*0# |
Ստուգել բոլոր ակտիվ ծրագրած զանգերը |
*177*1# |
Մուտք հրահանգների ցանկ |
*177# |
Օրինակ՝ *177*093298888*1500# հրահանգն ուղարկելու դեպքում զանգը կկատարվի 15:00-ին, իսկ *177*093298888*1500*01012018# հրահանգի դեպքում՝ 2018թ. հունվարի 1-ին, ժամը 15:00-ին:
Զանգը ծրագրելուց հետո նախքան զանգի կատարումը Դուք կստանաք հիշեցում՝ ավտոմատացված համակարգի կողմից: Դրան Ձեր կողմից պատասխանելու դեպքում ծրագրած զանգը կկատարվի:
Ծառայությունն անվճար է թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային բաժանորդների համար: Զանգի արժեքը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային պլանով նախատեսված սակագների:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: