Տարվա խոշորագույն երաժշտական իրադարձություններից մեկը` «Եվրատեսիլը», տեղի կունենա 2018թ. մայիսի 8-ին, 10-ին և 12-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի Սևակ Խանաղյանը՝ 16-րդ համարի տակ:
Համաեվրոպական մրցույթի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին: Կիսաեզրափակիչ փուլերը կանցնեն մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը`12-ին:
Նախընտրած երգի օգտին կարելի է քվեարկել` ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 1004 կարճ համարին կամ զանգահարելով 0900990` վերջում նշելով մասնակից երկրի համարը (օր. 090099005): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից:
Քվեարկության կանոններ
1004 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև 0900990 հեռախոսահամարին կատարված մեկ զանգի արժեքն է 280 դրամ (ներառյալ ԱԱՀ):
«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթը կհեռարձակվի մայիսի 8-ին, 10-ին և 12-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: