Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2020թ. դեկտեմբերի 1-ին «StartPhone 1»/«Startphone 5500» սակագնային պլանի այն բաժանորդները, որոնք անցել են «Startphone 5500 էքստրա» սակագնային պլանին, ավտոմատ կտեղափոխվեն «Viva 5500» սակագնային պլանին: Նոր սակագնային պլանը 5500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 5500 ներցանցային րոպե խոսելաժամանակ (նաև՝ դեպի ՄՏՍ Ռուսաստան), 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր, դեպի Արցախի ցանցեր, Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա» (մինչև 31.12.2020թ., ներառյալ), ԱՄՆ և Կանադա (համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]) զանգելու համար, 10 000 ՄԲ ինտերնետ և 250 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն:
Սակագնային պլանի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: