Վերակտիվացրու ընթացիկ սակագնային պլանիդ փաթեթները նոր՝ «Restart» ծառայության միջոցով՝ նախքան ժամկետի ավարտը՝ ավելի մատչելի գնով:
Ծառայությունը նախատեսված է կանխավճարային «X», «Y», «Z» և «Start», ինչպես նաև հետվճարային «X» և «Y» սակագնային պլանների համար:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել` ուղարկելով համապատասխան USSD հրահանգը:
«Restart» ծառայության ակտիվացման USSD հրահանգները և գինը
Սակագնային պլան |
Գին (ՀՀ դրամ) |
Կանխավճարային |
Հետվճարային |
«Z» |
500 |
*208*5# | *209*5# |
«Start» |
1000 |
||
«Y» |
1000 |
||
«X» |
1500 |
«Restart» ծառայության միջոցով վերաակտիվացման դեպքում սակագնային պլանով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետը չի երկարաձգվում: Կանխավճարային բաժանորդների համար ծառայությունը հասանելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
Ծառայությունը հասանելի է, երբ ամբողջությամբ սպառվել է սակագնային պլանով տրամադրվող փաթեթներից միայն մեկը, կամ՝ երբ ինտերնետ փաթեթի մնացորդը 100 ՄԲ-ից պակաս է, կամ՝ երբ ձայնային ծառայությունների փաթեթի մնացորդը 50 րոպեից պակաս է:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: