Ողջույն: Դու Վիվա-ՄՏՍ-ի փոդքասթների էջում ես: Վերջին տարիներին շատերս ենք սկսել ամենատարբեր փոդքասթներ լսել: Մենք ևս որոշեցինք փոդքասթների շարք սկսել և պատմել այն ամենի մասին, ինչը մեր կարծիքով հետաքրքիր կարող է լինել նաև քեզ:
Հետևիր մեր նորություններին և լսիր մեր գիտակ ու փորձառու հյուրերի հետ զրույցները՝ տեխնոլոգիաների, գիտության, տվյալների, մասնագիտական զարգացման, կրթության և բազմաթիվ այլ թեմաներով: Գնացինք:
էպիզոդ #12
Նարեկ Հակոբյան
«HR Drone» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնիկական տնօրեն
Նարեկի հետ զրուցել ենք «HR Drone» ընկերության նոր գործիքի մասին, որը թույլ է տալիս անանուն մնալով աշխատանք գտնել ամենատարբեր ընկերություններում: «HR Drone»-ը կադրերի հավաքագրման հավելված է, որը գործում է արհեստական բանականությամբ համադրման տեխնոլոգիայի հիման վրա:
Նաև քննարկել ենք ՄՌ ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերները և հնարավորությունները թե աշխատանք փնտրողների և թե աշխատատու կազմակերպությունների համար:
էպիզոդ #12
Մեթյու Զայն
«Life in Armenia» ամսագրի գլխավոր խմբագիր
Մեթյուի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպես է Հայաստան կատարած իր յոթնօրյա ուղևորությունը վերածվել յոթնամյա բնակության, նա նաև կիսվել է իր մասնագիտական և անձնական կյանքի որոշ դրվագներով:
Մեթյուն ակտիվ ներգրավվածություն ունի Հայաստանում «digital nomads» համայնքի զարգացման գործում, Հայաստանի մշակույթի, բնակչության ու առհասարակ երկրի մասին ուշագրավ պատմություններ հրապարակող «Life in Armenia» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է:
էպիզոդ #11
Հարություն Նահապետյան
«Վի Մեդիա» ընկերության համահիմնադիր, տնօրեն
Հարությունի հետ զրուցում ենք դիսփլեյներով ցուցադրվող գովազդի, մասնավորապես՝ հանրային վայրերում առաջարկվող բաց Wi-Fi ցանցի միջոցով գովազդի, ինչպես նաև ինֆլյուենսեր մարքեթինգի և դրա հանդեպ աճող հետաքրքրության ու առանձնահատկությունների մասին: Որո՞նք են գովազդի ամենաարդյունավետ եղանակները և ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի այն:
էպիզոդ #10
Արթուր Մուրադյան
Ավագ պրոդուկտ մենեջեր
Արթուրի հետ զրույցում խոսել ենք պրոդուկտ մենեջմենթի մասին, նա պատմել է էլեկտրոնային հարթակում կոդավորում ուսուցանող աշխարհի ամենահայտնի հավելվածներից մեկը հանդիսացող և ավելի քան միլիոն օգտագործող ունեցող «Sololearn»-ում ուշագրավ քեյսերի մասին: Մենք նաև զրուցել ենք երիտասարդների մասին, որոնք ցանկություն ունեն նոր հմտություններ յուրացնել և բարձր վարձատրվող աշխատանք գտնել, ինչպես նաև ստարտափ միջավայրի ու այդպիսի մի ընկերությունում աշխատանքի հետ կապված հնարավորությունների և ռիսկերի մասին:
էպիզոդ #9
Ռոման Դանեղյան
Համահիմնադիր, The Business Rover
Միացեք Վիվա-ՄՏՍ-ի հերթական փոդքասթին և լսեք մեր զրույցը «The Business Rover»-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանի հետ:
Ռոմանի հետ խոսել ենք մարքեթինգի, որոնողական համակարգերում օպտիմիզացիայի և թվային ոլորտի բազմաթիվ այլ ակտուալ հարցերի շուրջ: Նաև քննարկել ենք «Մարքեթինգ. միֆեր և իրականություն» կոնֆերանսի մասին, որի կազմակերպիչը մեր զրուցակիցն է:
էպիզոդ #8
Տանյա Սուկմանսկայա
«HeyGrowth» կոնֆերանսի գլխավոր գործադիր տնօրեն
Տանյայի հետ զրուցում ենք «HeyGrowth» կոնֆերանսի, այն Հայաստանում անցկացնելու որոշման և մեր երկրում բնակվող ռուսաստանյան ՏՏ համայնքի մասին: Մենք նաև 5 արագ հարց են պատրաստել Հայաստանի մասին՝ Տանյային ուղղելու համար: Նա պատմում է տեղի խոհանոցի իր ամենասիրած ուտեստի մասին (սփոյլեր. պարզվում է, որ Տանյան ամենից շատ ժենգյալով հաց է սիրում, և մենք լիովին կիսում ենք նրա ընտրությունը), հայկական հյուրընկալության և շատ ու շատ այլ բաների մասին:
էպիզոդ #7
Արտո Մինասյան
«Krisp» և «10Web» ընկերությունների համահիմնադիր
Մեր նոր փոդքասթում զրուցում ենք «Krisp», «10Web» և «Big Story VC» ընկերությունների համահիմնադիր Արտո Մինասյանի հետ:
Արտոն պատմում է ձայնային հաղորդակցության ոլորտում աղմուկի վերացման գործում «Krisp»-ի առաջարկած հեղափոխական լուծման, տեխնոլոգիաների, աշխարհում ծավալվող տեխնոլոգիական փոփոխությունների, ստարտափ հիմնելու ճանապարհին հանդիպած հաջողությունների ու ձախողումները մասին, նաև պատմում է իր վրա տպավորություն թողած գրքերի ու երազանքների մասին:
էպիզոդ #6
Բժիշկ Անի Գասպարյան
Մանկաբարձ-գինեկոլոգ
“Woman About Women” էքսպերտային բլոգի հեղինակ
Այս փոդքասթում մեր զրուցակիցը մանկաբարձ-գինեկոլոգ, բժիշկ Անի Գասպարյանն է: Անին «Woman About Women» էքսպերտային բլոգի հեղինակն է: Փոդքասթում խոսում ենք բլոգի, այն ստեղծելուց առաջ և դրանից հետո ի հայտ եկող հարցերի, ինչպես նաև Հայաստանում ամոթի մշակույթի մասին, քննարկում ենք բլոգին հետևողներից ստացվող հարցերը: Անին նաև պատմում է այն կնոջ մասին, ով դարձել է իր ոգեշնչանքը, ու կիսում աշխատանքը, բլոգ վարելը, ուսումը, ընտանիքի մասին հոգ տանելը և շատ ավելին համատեղելու գաղտնիքը:
Աննա Սալոմե
«Anna Salome Fashion Marketing Agency»-ի հիմնադիր
«SOMA» մոդելային գործակալության հիմնադիր
Նորաձևության մարքեթինգի և անձնական բրենդինգի էքսպերտ
Աննա Սալոմեի հետ զրուցում ենք նորաձևության մարքեթինգից և Հայաստանում մոդելային բիզնեսից: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ Աննայի համար, որտեղի՞ց սկսել, եթե նորաձևության մարքեթինգի ոլորտ մուտք գործելու ցանկություն կա: Ինչպե՞ս հաջողել ու չհանձնվել, ինչպե՞ս գնալ երազանքի հետևից:
Ո՞վ է Աննա Սալոմեի կյանքի ճակատագրական կինը, և ինչու՞ նա ընտրեց «Սալոմե» կեղծանունը:
Այս ամենի մասին կարող եք լսել Վիվա-ՄՏՍ-ի 5-րդ փոդքասթում:
Սամվել Խաչիկյան
«SmartGateVC» ընկերության ծրագրի գործընկեր
Ո՞վ է «միաեղջյուրը», ովքե՞ր են հրեշտակ ներդրողները, ինչպե՞ս սկսել ստարտափ, եթե կա նորարար գաղափար: Որտե՞ղ և ինչպե՞ս փնտրել ներդրումներ և դիմել դրամաշնորների: Ինչպիսի՞ ներդրումային փուլեր են գործում ստարտափ էկոհամակարգում և ի՞նչ գրականություն կարդալ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանը գտնելու համար:
Արսեն Համբարձումյան
«Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն
Այս փոդքասթում մեր հյուրը «Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանն է: Արսենի հետ զրուցում ենք «Podcastle» գործիքի հնարավորությունների մասին և այն մասին, թե ինչ են կարող անել «Podcastle» օգտագործողները: Արսենը նաև արժեքավոր խորհուրդներ է տալիս փոդքասթ սկսելու համար:
Կարմեն Մխիթարյան
Վիվա-ՄՏՍ-ի ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ
Մեր երկրորդ փոդքասթի զրուցակիցը Վիվա-ՄՏՍ-ի ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանն է: Զրույցի ընթացքում խոսում ենք մարդկային ռեսուրսնե րի, դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների և լուծումների, Վիվա-ՄՏՍ-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաև գործատուի բրենդավորման մասին:
Կարեն Հովհաննիսյան
Վիվա-ՄՏՍ-ի տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար
Վիվա-ՄՏՍ-ի տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարևորության և մի շարք այլ թեմաների շուրջ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: