Հարգելի՛ այցելու,
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2014 թվականի ապրիլի 1-ից շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը հասանելի է Հայաստանում բջջային ծառայությունների բոլոր սպառողներին: Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը քաղաքացիներին տրամադրում է նախապատվելի բջջային կապի օպերատորի ընտրության ազատություն՝ առանց ընթացիկ հեռախոսահամարը փոփոխելու: Սա թերևս ևս մեկ քայլ է արդար և մրցունակ շուկայական կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ: Ինչպես միշտ, Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կիզակետում հաճախորդն է: Այդ է պատճառը, որ մենք վճռական ենք ապահովելու Հայաստանում ամենաընդարձակ ցանցում հասանելի և մատչելի ծառայություններ: Ինչպես միշտ մենք շարունակում ենք Հայաստանում բջջային ծառայությունների ոլորտում առաջարկել լավագույն ընտրությունը:
Ի՞նչ է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը:
MNP-ն կամ շարժական կապի համարների
տեղափոխելիությունը բջջային կապի օպերատորին փոխելու հնարավորություն ընձեռող ծառայություն է, որից օգտվելու դեպքում
բաժանորդը պահպանում է իր ընթացիկ հեռախոսահամարը (ներառյալ՝ նախդիրը):
Ե՞րբ ծառայությունը հասանելի կլինի Հայաստանում:
Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը Հայաստանում հասանելի է 2014թ.
ապրիլի 1-ից:
Հեռախոսահամարն ինչպե՞ս տեղափոխել Վիվա-ՄՏՍ:
Հեռախոսահամարի տեղափոխման դիմում ներկայացնելու համար բաժանորդը պետք է անձնագրով այցելի Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն և ներկայացնի համապատասխան դիմումը: Հեռախոսահամարի տեղափոխման դիմումը կարելի է նաև ներկայացնել առցանց՝ այս հղմամբ:
Մնացածի մասին կհոգան մեր աշխատակիցները:
Ի՞նչ արժե հեռախոսահամարի տեղափոխումը:
Հեռախոսահամարի պահպանմամբ
Վիվա-ՄՏՍ-ի ցանցին միանալը բացարձակ անվճար է:
Որքա՞ն ժամանակ է պահանջվում հեռախոսահամարը Վիվա-ՄՏՍ-ի ցանց տեղափոխելու համար:
Տեղափոխման գործընթացն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ բաժանորդի կողմից ավելի ուշ ժամկետ սահմանելու դեպքի, որը չի կարող գերազանցել 30 օրը: Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում տեղափոխման դիմումը լրացնելիս, բաժանորդը ստանում է նոր քարտ, որը կակտիվացվի բաժանորդի հին համարով անմիջապես տեղափոխումն իրականացվելուց հետո:
Արդյո՞ք անհրաժեշտ է ընթացիկ ծառայությունները մատուցող օպերատորին տեղեկացնել, որ բաժանորդը ցանկանում է տեղափոխվել Վիվա-ՄՏՍ-ի ցանց:
Ոչ: Կանոնների համաձայն, Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կձևակերպեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը բաժանորդին ընթացիկ ծառայություններ մատուցող օպերատորի հետ: Բաժանորդին ընդամենն անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն:
Որքա՞ն հաճախ բաժանորդը կարող է տեղափոխել հեռախոսահամարը:
Հեռախոսահամարի տեղափոխումը հնարավոր է իրականացնել վերջին տասներկու ամսվա ընթացքում առավելագույնը երկու անգամ:
Քանի՞ հեռախոսահամար կարող է բաժանորդը տեղափոխել:
Տեղափոխվող հեռախոսահամարների քանակի սահմանափակում չկա, եթե դրանք դիմումը ներկայացնող բաժանորդի անունով կամ բաժանորդը պատշաճ կերպով լիազորված է քարտ(եր)ը օգտագործողի (օգտագործողների) կողմից:
Ինչպե՞ս տեղեկացնել ծանոթներին այլ բջջային օպերատորի ցանց անցնելու մասին:
Բաժանորդին զանգահարողները կլսեն կարճ ազդանշան, որը կտեղեկացնի, որ նրանք զանգ են կատարում դեպի այլ բջջային ցանց: Ազդանշանը չի ստացվի, եթե նրանք նույնպես տեղափոխվեն Վիվա-ՄՏՍ-ի ցանց: Ազդանշանի ստացումն ի սկզբանե ակտիվացված է բոլոր զանգահարողների համար: Եթե զանգահարողը չի ցանկանում լսել ազդանշանը, այն կարելի է ապաակտիվացնել՝ ուղարկելով *148*0# հրահանգը: Նորից ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *148*1# հրահանգը:
Ինչպե՞ս կարող է բաժանորդն իմանալ` արդյոք անձը, ում նա զանգահարում է, տեղափոխվել է մեկ այլ օպերատորի ցանց:
Բաժանորդը պետք է ուղարկի հետևյալ
անվճար USSD հրահանգը՝ *148*հեռախոսահամար# (հեռախոսահամարը նշելով 9-նիշ ձևաչափով), որից հետո նա
կստանա նշված հեռախոսահամարի Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցին պատկանելիության մասին հաղորդագրություն: Բաժանորդները կարող են
այս հրահանգն օգտագործել նաև ռոումինգում գտնվելիս:
Հրահանգներն ուղարկելն անվճար է:
Կարո՞ղ է արդյոք տեղափոխման դիմումը մերժվել:
Այո, եթե.
- հեռախոսահամարը գրացնված չէ բաժանորդի անունով,
- բաժանորդն արդեն ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի ցանց անցնելու դիմում, որը գտնվում է մշակման փուլում,
- գերազանցվել է վերջին 12 ամսում տեղափոխումների թույլատրելի քանակը
- դիմումի մեջ ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Նման դեպքերում, բաժանորդը կտեղեկացվի մերժման և դրա պատճառների մասին իր հին կամ ժամանակավոր հեռախոսահամարին ուղարկվող SMS-ի միջոցով:
Արդյո՞ք Վիվա-ՄՏՍ-ի ցանց տեղափոխման դեպքում պահպանվում են նախկին օպերատորի սակագները:
Ոչ: Վիվա-ՄՏՍ-ի ցանց տեղափոխվելուց հետո նախկին օպերատորի կողմից տրամադրվող բոլոր սակագնային պլանները և ակտիվացված ծառայությունները դադարեցվում են՝ բաժանորդին հնարավորություն ընձեռելով ընտրելու բաժանորդի հաղորդակցման կարիքներին առավել համապատասխան ծառայություններ՝ Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների տեսականուց:
Արդյո՞ք ընթացիկ օպերատորի հանդեպ ֆինանսական պարտավորությունների առկայությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ հեռախոսահամարի տեղափոխման համար:
Ոչ: Ընթացիկ օպերատորի հանդեպ ֆինանսական պարտավորությունների առկայությունը չի կարող
խոչընդոտել հեռախոսահամարի տեղափոխմանը: Այդուհանդերձ, խորհուրդ ենք տալիս ֆինանսական պարտավորությունները կատարել
ժամանակին՝ իրավական հետևանքներից խուսափելու համար:
Ի՞նչ է անհրաժեշտ անել տեղափոխման պահին դրական կամ բացասական հաշվեկշիռ ունենալու դեպքում:
Հեռախոսահամարը այլ օպերատորի ցանց տեղափոխելու դեպքում, Վիվա-ՄՏՍ-ի հետ կնքված բաժանորդագրության պայմանագիրը ավտոմատ խզվում է՝ անկախ հաշվեկշռից։ Բացասական հաշվեկշիռ ունենալու դեպքում, խորհուրդ է տրվում վճարել պարտքը՝ իրավական հետևանքներից խուսափելու համար։ Դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում, գումարը չկորցնելու համար, խորհուրդ է տրվում փոխանցել այն այլ Վիվա-ՄՏՍ հեռախոսահամարի հաշվեկշռի՝ «Փողանցում» ծառայության միջոցով, կամ օգտագործել, նախքան համարն այլ օպերատորի ցանց տեղափոխելը։
Բջջային հեռախոսահամարս տեղափոխելուց հետո կպահպանվե՞ն արդյոք SIM-քարտիս վրա եղած տվյալները:
Հեռախոսահամարի տեղափոխման գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո հին քարտը փոխարինելու նպատակով Ձեզ կտրվի նոր SIM-քարտ, իսկ հին քարտի վրա եղած տվյալները անհրաժեշտ կլինի տեղափոխել նոր քարտ:
Ի՞նչ է տեղի ունենում տեղափոխված հեռախոսահամարի ծառայությունների նոր օպերատորի ցանցում կասեցման դեպքում:
Տեղափոխված հեռախոսահամարին տրամադրվող ծառայությունները նոր օպերատորի ցանցում կասեցվելու դեպքում հեռախոսահամարը 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղափոխվում է հետ՝ հիմնական (նախկին) օպերատորի ցանց:
Համեցե՛ք Վիվա-ՄՏՍ ցանց:
Հեռախոսահամարի տեղափոխման առցանց դիմումը հասանելի է այս հղմամբ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: