«MTS Armenia» ծառայությունը բոլոր բաժանորդներին թույլ է տալիս հեշտությամբ օգտվել բազմազան տեղեկատվական և ժամանցային ծառայություններից: Բջջային հեռախոսի մենյուից մուտք գործելով «MTS Armenia» և ընտրելով համապատասխան բաժինը` Դուք կարող եք ծանոթանալ եղանակի տեսությանը, տարադրամի փոխարժեքներին և ձեռք բերել լավագույն տեսահոլովակները, և շատ ավելին…
Ծառայություններ
Այս բաժնում Դուք կարող եք ակտիվացնել/ապաակտիվացնել Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները և կատարել դրանց հետ կապված այլ գործողություններ:
SIM-ինֆո
Այստեղ կարող եք ծանոթանալ եղանակի տեսությանն ու տարադրամի փոխարժեքներին:
Ժամանց
Ծանոթացեք աստղագուշակին և զվարճացրեք ընկերներին ուրախ կատակներով:
Սակագներ
«MTS Armenia»-ում նավիգացիան անվճար է: Վճարովի գործողություննեըի դիմաց դրված է «>» նշանը: Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններին վերաբերող գործողությունների դիմաց վճարը գանձվում է ըստ համապատասխան ծառայությունների սակագների: Այլ բաժիններում ներկայացված ծառայությունների դիմաց վճարը գանձվում է ըստ հետևյալ գնացուցակի.
Ծառայություն | Մեկ գործողության/ձեռք բերած նյութի արժեքը (դրամ) |
---|---|
Տեղեկատվություն ծառայությունների/սակագների մասին (բոլոր բաժիններում) | 0 |
SIM-ինֆո | |
Եղանակ | 30 |
Տարադրամի փոխարժեք | 30 |
Ժամանց | |
Անեկդոտներ, աստղագուշակ | 30 |
Տեսահոլովակներ | 50 |
Բաժանորդագրություն | դրամ/30օր |
Եղանակի տեսության, տարադրամի փոխարժեքի, անեկդոտների կամ աստղագուշակի դեպքում | 500 |
«MTS Armenia»-ն հասանելի է երկու լեզվով` հայերեն և ռուսերեն: Դուք կարող եք հեշտությամբ մեկ լեզվից անցնել մյուսին:
«MTS Armenia» ծառայությունն ապահովող SIM քարտերը վաճառքում են 26.02.2010-ից: Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են իրենց հին քարտերը փոխանակել «MTS Armenia» ծառայությունն ապահովող նոր քարտերով` այցելելով մեր սպասարկման կենտրոններն ու վճարելով քարտի փոխարինման վճարը (300 դրամ):
Ծանոթություն
•«MTS Armenia»-ն սովորաբար հայտնվում է բջջային հեռախոսի հիմնական մենյուում: Այդուհանդերձ, կախված հեռախոսի մոդելից, այն կարող է հայտնվել «Խաղեր», «Ժամանց», «Կոնտակտներ», «Գործիքներ», «Ծրագրեր» կամ այլ ենթամենյուներում:
•Բոլոր ծառայությունները, բացի առաջին «Ծառայություններ» բաժնում ընդգրկվածներից, մատուցվում են «Ստրիմ-Ուկրաինա» ՍՊԸ (Եվգենի Սվերստյուկի 11, 02002, Ուկրաինա) հետ համատեղ, որն էլ պատասխանատվություն է կրում ողջ բովանդակության համար: Այս ծառայություններին վերաբերող հարցերով բաժանորդները կարող են նամակ ուղարկել «Ստրիմ-Ուկրաինա» ՍՊԸ հետևյալ էլ. հասցեով՝ VIVASTK@stream.com.ua:
•«Ստրիմ-Ուկրաինա» ՍՊ ընկերության հետ համատեղ տրամադրվող ծառայությունները ռոումինգում չեն գործում:
•Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: