Դուք ունե՞ք տաղանդ, որը կօգնի Վիվա-ՄՏՍ-ին` նվաճելու նորանոր բարձունքներ:
Վիվա-ՄՏՍ ընկերությունում մենք հպարտանում ենք մեր շնորհալի աշխատակիցների տաղանդներով: Աշխատել մեր Ընկերությունում նշանակում է զարգացնել և մեր հաճախորդներին մատուցել հեռահաղորդակցության ոլորտի առաջնակարգ ծառայություններ և ներդրում ունենալ հասարակության զարգացման գործում` միաժամանակ աշխատելով և սովորելով այս բնագավառում իրենց ուրույն տեղը զբաղեցրած լավագույն և որակյալ մասնագետներից:
Բացահայտիր բջջային կապի ոլորտում առաջատարի մոտ աշխատելու առավելությունները:
Վիվա-ՄՏՍ ընկերությունը շարունակում է մնալ նորարար տեխնոլոգիաների առաջատար, որը մեծ տեղ է հատկացնում նորարարությանը և բարձրակարգ ծառայություններին: Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է տարբեր աշխատանքային միջավայրեր և ստեղծագործելու լայն ասպարեզներ: Վիվա-ՄՏՍ-ում Դուք կարող եք նպաստել ժամանակակից հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:
• Բացահայտեք, թե ինչպես կարող եք կիսել Վիվա-ՄՏՍ-ի փորձը
• Միացեք Վիվա-ՄՏՍ-ին` կառուցելու հեռահաղորդակցության ոլորտի ապագան
• Ծանոթացեք Վիվա-ՄՏՍ-ի հաջորդ սերնդի տեխնոլոգիաներին և հետևեք, թե ինչպես է ընկերությունը նպաստում Հայաստանի և աշխարհի միջև հաղորդակցության ուղիների բարելավմանը
• Կարդացեք, թե ինչպես է Վիվա-ՄՏՍ-ն արձագանքում հաճախորդի և հասարակության խնդիրներին` գործընկերների հետ համագործակցելու, ինչպես նաև կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում իրականացվող նախաձեռնությունների միջոցով
• Տեղեկացեք, թե ինչպես և ում հետ է Վիվա-ՄՏՍ ընկերությունը համագործակցում ամբողջ աշխարհում:
Վիվա-ՄՏՍ-ում մենք զարգացնում ենք ուժեղ և գործունյա թիմ, ինչը խթանում է համագործակցությունը, մոտիվացնում աշխատակիցներին և սահմանում հաճախորդի արժևորման ստանդարտները: Վիվա-ՄՏՍ-ում Դուք կարող եք աշխատել մյուս տեղական կազմակերպություններից տարբերվող տեխնոլոգիաներով և յուրացնել լավագույն աշխատակիցների փորձը: Այս բաղադրիչները, մրցունակ փոխհատուցման համակարգի և յուրաքանչյուր աշխատակցի անհատական ներդրումն արժևորող միջավայրի հետ համատեղ, կազմում են Վիվա-ՄՏՍ-ի փորձառության ամբողջությունը:
• Բազմազանություն և հավասարություն
• Դասընթացներ և զարգացում
• Փոխհատուցում և արտոնություններ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: