Եթե ինտերնետի ակտիվ սպառող ես, ապա ակտիվացրու 1օր անսահմանափակ ներցանցային զանգեր և օրական 500 ՄԲ գերարագ փաթեթ տրամադրող «Super զույգ» ծառայությունը:
| «Super զույգ» |
---|---|
Ակտիվացում | *077# |
Ապաակտիվացում | *077*00# |
Վերաակտիվացում | *077*01# |
Ծառայության կարգավիճակի ստուգում | *077*1# |
«Super զույգ» ծառայությունը կարելի է կարգավորել՝ պարզապես զանգահարելով 111 և հետևելով ձայնային հրահանգներին:
Ծանոթություն
• Տրամադրվող ձայնային և ինտերնետ ծառայությունները սպառելուց կամ դրանց գործողության ժամկետի ավարտից հետո Վիվա-ՄՏՍ-ը բաժանորդներին SMS ծանուցումներ ուղարկելու պարտավորություն չի կրում: Նշված ծանուցումներն ուղարկվում են չնախատեսված ծախսերից խուսափելու հարցում բաժանորդներին աջակցելու նպատակով՝ Վիվա-ՄՏՍ-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում:
Ուստի, SMS ծանուցումները բաժանորդի կողմից չստանալը կամ ուշացումը կարող է պայմանավորված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` բաժանորդային սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների բնականոն շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, բաժանորդի գտնվելու վայրի առանձնահատկություններից:
Ծառայությունների օգտագործումից առաջացած հավելյալ ծախսերից խուսափելու համար` բաժանորդը պետք է համապատասխան USSD հրահանգի միջոցով վերահսկի իրեն տրամադրված ծառայությունների ծավալը և գործողություն ժամկետը:
• «Super զույգ» ծառայությամբ տրամադրվող փաթեթը սպառելուց հետո կամ ծառայության գործողության ժամկետի ավարտից հետո բաժանորդը շարունակում է օգտվել ինտերնետից իր սակագնային պլանով նախատեսված սակագներով։
• «Super զույգ» ծառայությունն ակտիվացրած լինելու դեպքում «Super BIT», «BIT» և «Ջան-ջան» տարբերակ I ծառայություններն ակտիվացնել հնարավոր չէ և հակառակը՝ «Super BIT», «BIT» և «Ջան-ջան» տարբերակ I ծառայություններն ակտիվացրած լինելու դեպքում «Super զույգ» ծառայությունն ակտիվացնել հնարավոր չէ:
• «Super զույգ» ծառայության ակտիվացման կամ ավտոմատ երկարացման ժամանակ խորհուրդ է տրվում չօգտվել ձայնային, ինտերնետ կամ SMS ծառայություններից, քանի որ, համակարգի տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, «Super զույգ» ծառայության ակտիվացումը, հնարավոր է, չհաջողվի:
• Ծառայությունից հնարավոր չէ օգտվել ռոումինգում: Ծանոթացեք ծառայությունների սակագներին ռոումինգում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: