«Gamethology» ծառայության մատուցման պայմաններ
«Gamethology»-ի բովանդակության հասանելիության բաժանորդագրության տրամադրման պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են «Բովանդակության հասանելիության բաժանորդագրություն» ծառայության (այսուհետ՝ «Հասանելիության ծառայություն») մատուցման հետ կապված հարաբերությունները՝ բաժանորդների նկատմամբ։
Սույն Պայմանները հանդիսանում են հանրային առաջարկ և կարող են ընդունվել միայն վերջինիս ամբողջությամբ միանալու դեպքում: Բաժանորդը կարող է ընդունել սույն Պայմանները՝ իրականացնելով սույն Պայմաններում սահմանված դրույթների ակցեպտավորում:
1.1. Բաժանորդ. Օպերատորի ցանցի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռներեց, որը հանդիսանում է Բովանդակության մատակարարի կողմից տրամադրվող բովանդակությունն օգտագործող՝ http://halocell.com/am/hdbox2 լենդինգային էջի հասցեով։
1.2. Բաժանորդային սարքավորում. բաժանորդային կապի սարք` հեռախոս, սմարթֆոն և այլ սարքավորում, որը թույլ է տալիս փոխանցել և/կամ ստանալ տեղեկատվություն ինտերնետ հասանելիության ծառայությունների և դրա բաղադրիչների և պարագաների սպառման միջոցով:
1.3. Անձնական հաշիվ. բաժանորդի բջջային հեռախոսի հաշիվ, որից կատարվում է https://ds.7me.co/ կայքում վճարովի բովանդակության հասանելիության ծառայության վճարումը։
1.4. Բովանդակություն (Կոնտենտ). տեսողական, լսողական և/կամ տեքստային ստեղծագործություններ, որոնք ցանկացած պահի հասանելի են https://ds.7me.co/ կայքում՝ ինտերնետային ցանց մուտքն օգտագործելու միջոցով:
1.5. Բովանդակության մատակարար. «Marvel Media» ՍՊԸ, որը Օպերատորի (Հաճախորդի) հետ կնքված պայմանագրի հիման վրա ապահովում է Բովանդակության հասանելիությունը և Բովանդակության հասանելիության ծառայության մատուցումը։
1.6. «Օպերատոր» կամ «Վիվա Արմենիա». «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը, որը պատշաճ կերպով հիմնադրված և լիցենզավորված է Հայաստանի Հանրապետությունում հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար:
1.7. Լենդինգային էջ. տեղեկատվական էջ, որը պարունակում է ծառայության անվանումը, գինը և տրամադրման պայմանները, որտեղ Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը մուտքի ծառայությունն ակտիվացնելու համար՝ ինտերակտիվ կոճակը սեղմելու միջոցով:
1.8. Պատվեր. Բաժանորդի՝ սույն Պայմաններով նախատեսված գործողություններ, որոնք իրականացվում են բովանդակության մուտքի ծառայությունը ստանալու նպատակով:
1.9. Մուտքի ծառայություն. ծառայություն, որը սահմանված վճարի դիմաց որոշակի ժամանակահատվածի ընթացքում թույլ է տալիս բաժանորդին ստանալ մուտք (դիտել, ներբեռնել) https://ds.7me.co/ հղմամբ զետեղված բովանդակությանը:
1.10. Պայմանների ընդունում. բաժանորդի համաձայնությունը ծառայության մատուցման պայմաններին, որն արտահայտվում է «Շարունակել», «Ակտիվացնել», «Դիտել» ինտերակտիվ կոճակին սեղմելով կամ ակտիվացման այլ եղանակով, որն իրականացվում է http://halocell.com/am/hdbox2 ինտերնետային հղման միջոցով Բովանդակության հասանելիության ծառայություն ստանալու նպատակով, ինչպես նաև բաժանորդի համարով նույնականացման (լիազորման) ընթացակարգ անցնելով, որով բաժանորդը հաստատում է իր անվերապահ համաձայնությունը սույն Պայմաններին ամբողջությամբ։ Սույն Պայմանների ընդունումը (այս Պայմաններում նշված գործողությունները կատարելով) նշանակում է Բաժանորդի համաձայնությունը Մուտքի Ծառայություն ստանալու համար:
2.1. Բովանդակության Հասանելիության ծառայությունը թույլ է տալիս Բաժանորդին մուտքի իրավունք ստանալ այն բովանդակությանը, որը տեղադրված է https://ds.7me.co/ կայքում:
2.2. Բովանդակության հասանելիության ծառայությունը հնարավոր է ակտիվացնել ինտերնետային հղման միջոցով՝ լենդինգային էջում սեղմելով «Դիտել», «Լսել», «Լավ», «Այո», «Բեռնել», «Ներբեռնել», «Շարունակել», «Հաստատել», «Մուտք գործել» ինտերակտիվ կոճակը, մուտքագրելով MSISDN-ը և ստանալով OTP կոդը: Ծառայությունն ակտիվացնելով Բաժանորդը հաստատում է.
- իր չափահասությունը (18 տարեկան և բարձր) և լիարժեք գործունակությունը,
- մուտքի ծառայության տրամադրման վերաբերյալ սույն Պայմաններին ամբողջ ծավալով ծանոթ լինելը և դրանց ընդունումը,
- վճարման պայմանների և հասանելիության ծառայության տրամադրման պայմաններին ամբողջապես ծանոթ լինելը և դրանց ընդունումը,
- բաժանորդին նույնականացնող տվյալների (մասնավորապես՝ բաժանորդի բջջային հեռախոսահամարի) փոխանցման համաձայնությունը,
- համաձայնությունը, որ հասանելիության ծառայությանը միանալու հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը ստանձնում է բացառապես ինքը,
- համապատասխան բաժանորդային սարքավորումներ ունենալը, որոնք անհրաժեշտ են Պատվերի ձևակերպման համար,
- համաձայնությունը սույն Պայմաններին, ինչպես նաև հաստատում է այն փաստը, որ Պայմաններով Բաժանորդին ներկայացված բոլոր պահանջները կատարված են:
2.3. «Gamethology» ծառայության շրջանակում հասանելի կոնտենտը չի պատկանում Օպերատորին և տրամադրվում է արտաքին մատակարարների կողմից: Հետևաբար, Օպերատորը պատասխանատվություն չի կրում մեդիա բովանդակության, վերջինիս ամբողջականության և/կամ ֆունկցիոնալության համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում ցանկացած թույլտվության (համաձայնության) համար, որը տրամադրվում է Բաժանորդի կողմից կոնտենտի շրջանակում կամ վերջինիս հասանելիության առնչությամբ:
2.4. Բաժանորդը սույնով ընդունում է, որ Օպերատորն իր հայեցողութամբ և առանց նախնական ծանուցման կարող է կասեցնել և դադարեցնել «Gamethology» ծառայության տրամադրումը (կամ դրանց ֆունկցիաները) ինչպես մեկ, այնպես էլ բոլոր օգտատերերին:
2.5. Օպերատորը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել «Gamethology» ծառայության տրամադրումը, եթե (ա) Բաժանորդը խախտել է սույն Պայմանների որևէ դրույթ, կամ (բ) նման դադարեցումը բխում է օրենքի պահանջներից, կամ (գ) «Վիվա Արմենիա» ընկերությունը դադարեցնում է «Gamethology» ծառայության տրամադրումը առհասարակ:
2.6. Օպերատորն իրավունք ունի հրաժարվելու Բովանդակության ծառայության տրամադրումից վերջինիս տրամադրման տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում:
2.7. Ընդունելով սույն Պայմանները՝ Բաժանորդը համաձայնում է, որ դրանց շրջանակում Ծառայությունն ակտիվացնելու համար Օպերատորը կարող է օգտագործել այլ (լրացուցիչ) մեթոդներ (ձեռնարկել քայլեր)՝ Բաժանորդին անհատականացնելու համար:
2.8. Բաժանորդը սույնով հաստատում է և համաձայնում է, որ Ծառայությանը բաժանորդագրվելիս բոլոր վճարներն ու գանձումները ենթակա են վճարման՝ անկախ նրանից, թե արդյոք բաժանորդագրման պահին Բաժանորդի շարժական սարքավորումները համապատասխանում են որևէ համատեղելիության չափանիշներին: Օպերատորը չի վերադարձնում գումարը` շարժական սարքավորումների անհամատեղելիությամբ պայմանավորված Բաժանորդի կողմից Ծառայություն մուտք գործելու անհնարինության դեպքում:
2.9. Օպերատորը պատասխանատվություն չի կրում գովազդի որևէ ձևի և (կամ) բաներային գովազդի, բացվող գովազդային պատուհանների և ցանկացած այլ գովազդային ձևաչափերի համար, որոնք ներկայացված են կայքում և հավելվածում: Նման բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես գովազդատուն կամ նրա օրինական ներկայացուցիչները:
3.1. Բաժանորդի համար Մուտքի ծառայության գինը սահանավում է ՀՀ դրամով և նշված է Օպերատորի՝ www.viva.am պաշտոնական կայքում:
3.2. Բաժանորդի կողմից https://ds.7me.co/ ինտերնետային հղման միջոցով Բովանդակությունը դիտելու/ներբեռնելու համար օգտագործվող ինտերնետ տրաֆիկի ծավալը վճարվում է առանձին՝ համաձայն Օպերատորի կողմից սահմանված սակագների, եթե ծառայության շրջանակում կամ բաժանորդի սակագնով այլ պայմաններ նախատեսված չեն։
3.3. Բովանդակություն մուտք գործելու համար անհրաժեշտ է ակտիվացնել «Gamethology» ծառայությունը՝ հաստատելով ակտիվացումը http://halocell.com/am/hdbox2 կայքէջում։
Մուտքի ծառայության արժեքը գանձվում է Բաժանորդից՝ https://ds.7me.co/ինտերնետային հղմամբ հասանելի ծառայության տրամադրման սույն Պայմաններն ընդունելու պահին։ Այնուհետև անձնական հաշվից օրական պարբերականությամբ գումար է գանձվում մինչև այն պահը, երբ Բաժանորդը կհրաժարվի ծառայությունից:
3.4. «Gamethology» օրական տարբերակն առաջին անգամ ակտիվացնելու ժամանակ Բաժանորդներին տրամադրվում է փորձնական ժամանակահատված՝ առաջին անգամ ակտիվացնելու պահից 1 (մեկ) օրացուցային օր տևողությամբ:
3.5. Եթե Բաժանորդը չի անջատել ծառայությունը, «Gamethology» ծառայությունների դիմաց վճարելու համար Բաժանորդի անձնական հաշվի վրա բավարար միջոցների առկայության դեպքում ծառայությունը ավտոմատ կերպով երկարաձգվում է նոր նմանատիպ (օրական) ժամկետով, եթե Բաժանորդը չի հրաժարվել սույն Պայմաններով նախատեսված կարգով:
3.6. Երբ «Gamethology» օրական տարբերակն ակտիվանում է, բաժանորդին 6060 հեռախոսահամարից ուղարկվում է SMS՝ տեղեկացնելով բաժանորդագրության և միջոցների գանձման մասին (միայն այն դեպքում, երբ գումարը առաջին անգամ դուրս է գրվում անձնական հաշվից):
3.7. Բովանդակության բաժանորդագրության կարգավիճակի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև https://ds.7me.co/ կայքի «Պրոֆիլ» էջում:
3.8. Եթե ծառայության երկարաձգման փորձի պահին Բաժանորդի հաշվին առկա միջոցները բավարար չեն ծառայության ամբողջ գինը վճարելու համար, ապա ծառայությունը չի միացվում/չի երկարաձգվում, և ծառայության հասանելիությունը դադարեցվում է:
3.9. Բովանդակությանը բաժանորդագրվելու պայմաններով մատուցվող Բովանդակության ծառայությունների երկարաձգման կրկնվող փորձերը կատարվում են 7 (յոթ) օրացույցային օրվա ընթացքում: 7 (յոթ) օրացույցային օրվա ավարտից հետո, եթե բաժանորդի Անձնական հաշիվը չի համալրվում ծառայությունների գինը վճարելու համար բավարար գումարով, ապա բաժանորդագրությունը ապաակտիվացվում է: Այն վերականգնելու համար անհրաժեշտ է կրկին ակտիվացնել ծառայությունը:
3.10. Բաժանորդագրությունը դադարեցնելու դեպքում Տեղեկատվական համալիրից ներբեռնված Բովանդակության հասանելիությունը արգելափակվում է բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո։ Մուտքը վերականգնվում է բաժանորդագրության վերաակտիվացման պահից:
3.11. Բովանդակությանը բաժանորդագրության ծառայությունը կարող է անջատվել https://ds.7me.co/ կայքում կամ՝ 6060 համարին «Stop GM» տեքստը պարունակող SMS հարցում ուղարկելու միջոցով։
3.12. Հասանելիության ծառայությանը բաժանորդագրությունն ապաակտիվացնելու հայտը ներկայացնելուց հետո մուտքի ծառայության գործողությունը դադարեցվում է:
3.13. «Gamethology» ծառայություն մուտք գործելիս տվյալների փոխանցման ժամանակ մուտքային/ելքային բջջային ինտերնետ տրաֆիկի գինը Օպերատորի ռադիոծածկույթի գոտում սահմանվում է Բաժանորդի սակագնային պլանի համաձայն, եթե այլ պայմաններ նախատեսված չեն, կամ չեն գործում պրոմո-ակցիաներ:
3.14. Ռոումինգում գտնվող բաժանորդների համար «Gamethology» ծառայության գինը գանձվում է Օպերատորի ծառայությունների համար գործող սակագներին համապատասխան: Այս կատեգորիայի բաժանորդների համար մուտքային/ելքային ինտերնետ տրաֆիկի հաշվեգրումն իրականացվում է միջազգային ռոումինգ ծառայության սակագնին համապատասխան:
3.15. «Gamethology» ծառայությունից օգտվելիս Բաժանորդը համաձայնում է 6060 տեխնոլոգիական համարից ստանալ սպասարկմանը վերաբերող նորություններ պարունակող տեղեկատվական անվճար հաղորդագրություններ, ինչպես նաև պորտալի միջոցով և այլ եղանակներով՝ այլ տեղեկատվական հաղորդագրություններ:
4.1. Բաժանորդն իրավասու է օգտագործելու Հասանելիության ծառայության միջոցով ստացված Բովանդակությունը բացառապես անձնական նպատակներով: Բովանդակությունը երրորդ անձանց վաճառելը կամ այլ եղանակով օտարելը, ինչպես նաև ցանկացած այլ առևտրային նպատակներով օգտագործումը խստիվ արգելվում է: Բաժանորդի կողմից մուտքի ծառայության միջոցով ստացված բովանդակության օգտագործումը երրորդ անձանց բովանդակության տարածման նպատակով խախտում է մտավոր սեփականության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և հանգեցնում է Բաժանորդի համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության: Օպերատորը և բովանդակության մատակարարը պատասխանատվություն չեն կրում Բաժանորդի անօրինական գործողությունների համար:
4.2. Բովանդակության թեմայի, ինչպես նաև դրա՝ http://halocell.com/am/hdbox2 հղման միջոցով տարածման պատասխանատվությունը կրում է Բովանդակության մատակարարը։
4.3. Հայաստանի Հանրապետության տարածքում բաժանորդներին Բովանդակություն տրամադրելու համար բոլոր անհրաժեշտ իրավունքները և արտոնագրերը պատկանում են Բովանդակության մատակարարին:
4.4. Օպերատորը և/կամ Բովանդակության մատակարարը, Օպերատորի հետ համաձայնեցմամբ, իրենց են վերապահում սույն Պայմանները վերանայելու և դրանցում ցանկացած ժամանակ փոփոխություններ կատարելու իրավունքը: Այդ մասին Բաժանորդին ծանուցումը կատարվում է https://ds.7me.co/ հղումով կամ Օպերատորի www.viva.am կայքում Պայմանների նոր տարբերակի հրապարակման միջոցով: Սույն Պայմաններում փոփոխություններ կատարելու դեպքում Բաժանորդը հաստատում է այդ փոփոխությունների հետ իր համաձայնությունը՝ շարունակելով/սկսելով օգտվել Հասանելիության ծառայությունից սույն Պայմանների նոր խմբագրությամբ տարբերակի հրապարակումից հետո: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում սույն Պայմանների վերջին տարբերակը տեղադրելու պահից։
4.5. Բաժանորդը պարտավորվում է օգտագործել ծառայությունը միայն «Վիվա Արմենիա» ընկերության կողմից տրամադրված ինտերֆեյսի միջոցով, մասնավորապես՝ չի թույլատրվում պորտալ մուտքի համար օգտագործել ավտոմատացված միջոցներ (ներառյալ՝ սցենարներ, սկաներներ և նման տեխնոլոգիաներ):
4.6. Բաժանորդը պարտավորվում է չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են խախտել կամ կասեցնել https://ds.7me.co/ պորտալի (ինչպես նաև «Վիվա Արմենիա»-ին սպասարկող սերվերների և ցանցերի) աշխատանքը, զերծ մնալ https://ds.7me.co/ պորտալի միջոցով տարածվող Բովանդակության օգտագործումից՝ «Վիվա Արմենիա» ընկերության կամ երրորդ անձանց կողմից կառավարվող սերվերների, ցանցերի կամ վեբ կայքերի աշխատանքի խափանման կամ կասեցման նպատակներով:
4.7. Բաժանորդը պարտավորվում է չվերարտադրել, չպատճենել, չվաճառել, չփոխանակել կամ չվերավաճառել https://ds.7me.co/-ի բովանդակությունը: Բացառություն են կազմում «Վիվա Արմենիա»-ի հետ առանձին համաձայնագրով սահմանված դեպքերը:
4.8. Բաժանորդը պատասխանատվություն է կրում (զերծ պահելով «Վիվա Արմենիա» ընկերությանը Բաժանորդի կամ որևէ երրորդ կողմի նկատմամբ պատասխանատվությունից) https://ds.7me.co/ և ցանկացած Բովանդակության օգտագործման, Պայմաններով նախատեսված պարտավորությունների խախտման, ինչպես նաև այդ խախտումների հետևանքների համար (այդ թվում` բոլոր կորուստների կամ վնասների համար, որոնք կարող է կրել «Վիվա Արմենիա»-ն կամ երրորդ կողմը):
4.9. Բաժանորդն ընդունում է, որ «Վիվա Արմենիա» ընկերությունը և/կամ երրորդ կողմն ունեն պորտալի միջոցով տարածվող Բովանդակության ամբողջ սեփականության և գույքի իրավունքները, ներառյալ՝ Բովանդակության նկատմամբ մտավոր սեփականության բոլոր գործող իրավունքները: «Մտավոր սեփականության իրավունքներն» այն բոլոր իրավունքներն են, որոնք նախատեսված են արտոնագրային օրենսդրությամբ, մտավոր սեփականության, առևտրային գաղտնիքների, ապրանքային նշանների, անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ օրենսդրությամբ, ինչպես նաև աշխարհում ճանաչված ցանկացած այլ սեփականության իրավունքները: Բաժանորդը պարտավորվում է չձեռնարկել և այլ անձանց զերծ պահել հետևյալ գործողությունները իրականացնելուց (I) պատճենել, վաճառել, լիցենզավորել, տարածել, տնօրինել, փոփոխել, հարմարեցնել, փոխանցել, ստեղծել ածանցյալ աշխատանքներ, ապակազմարկել, վերակազմել, մասնատել կամ այլ գործողություններ կատարել՝ նպատակ ունենալով ձեռք բերել Մեդիա բովանդակության սկզբնական կոդը, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված, (II) շրջանցել և խախտել անվտանգության պայմանները կամ օգտագործել Մեդիա բովանդակության ֆունկցիոնալ հնարավորություններով տրամադրվող բովանդակությունը (ներառյալ՝ թվային իրավունքների կառավարման հնարավորությունը և հետագա փոփոխությունների արգելափակումը, բայց չսահմանափակվելով դրանով), (III) օգտագործել Մեդիա բովանդակությունը՝ նպատակ ունենալով մուտք գործել, պատճենել, փոխանցել, փոխանակել կոդը կամ հեռարձակել այդպիսի բովանդակությունը՝ խախտելով որևէ օրենք կամ երրորդ կողմի իրավունքներ, կամ (IV) հեռացնել, շտկել և փոփոխել հեղինակային իրավունքի և ապրանքային նշանների կամ «Վիվա Արմենիա»-ի կամ Մեդիա բովանդակության մեջ ընդգրկված երրորդ կողմի սեփականության իրավունքի վերաբերյալ նշումները:
4.10. Օպերատորի և նրա մատակարարների կողմից ծառայության հասանելիություն ստանալիս Բաժանորդը համաձայնում է հետևել և պահպանել մտավոր և արդյունաբերական սեփականության բոլոր իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները կամ ապրանքային նշանները, որոնք հասանելի են դարձել Ծառայության մատուցման շրջանակում, որոնք պատկանում են Օպերատորին և Օպերատորին բովանդակություն տրամադրող ցանկացած երրորդ կողմ հանդիսացող լիցենզատուին: Որպես օգտատեր՝ Բաժանորդը ձեռք չի բերում որևէ սեփականության իրավունք Ծառայության, ծրագրային ապահովման կամ Բովանդակության նկատմամբ, ներառյալ անունների, վերնագրերի, բառերի, արտահայտությունների, պատկերանշանների, արտոնագրերի և ապրանքային նշանների, գրական և այլ գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ, որոնք հասանելի են կամ ժամանակին հասանելի են եղել Ծառայության միջոցով։
4.11. Բաժանորդին տրամադրվում է Բովանդակությունից օգտվելու և այն օգտագործելու համար ոչ բացառիկ, անփոխանցելի, հետկանչելի իրավունք՝ օգտագործման սույն Պայմաններին խիստ համապատասխան: Բաժանորդը չպետք է ամբողջությամբ կամ մասնակիորեն փոփոխի, հրապարակի, փոխանցի, վերակազմի, փոխանցի կամ վաճառի Ծառայության մեջ պարունակվող որևէ բովանդակություն, ստեղծի ածանցյալ աշխատանքներ կամ այլ կերպ օգտագործի դրանք։
4.12. Ծառայության օգտագործումը Բաժանորդին չի վերապահում ցանկացած պաշտպանված բովանդակությունը չարտոնագրված կերպով օգտագործելու իրավունք: Բաժանորդն իրավունք չունի հեռացնելու կամ փոփոխելու բովանդակության նկատմամբ սեփականության որևէ իրավունք կամ դրա որևէ մասը: Բաժանորդը պաշտպանված բովանդակությունը կարող է օգտագործել բացառապես անձնական օգտագործման համար և չի կարող օգտագործել այն որևէ այլ նպատակով՝ առանց Օպերատորի և հեղինակային իրավունքի սեփականատիրոջ նախապես ստացված գրավոր թույլտվության: Բաժանորդը համաձայնում է, որ պաշտպանված բովանդակության նկատմամբ սեփականության իրավունք չի ձեռք բերում: Բաժանորդին չի տրամադրվում որևէ իրավունք, ակնհայտ կամ ենթադրյալ, Օպերատորի կամ մեր լիցենզավորված անձանց մտավոր սեփականության նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, որոնք ուղղակիորեն թույլատրված են սույն Պայմաններով և օգտագործման դրույթներով:
4.13. Օպերատորը և նրա մատակարարները պատասխանատվություն չեն կրում ծառայության օգտագործման հետ կապված Բաժանորդի և երրորդ անձանց միջև ցանկացած վեճի կամ տարաձայնության համար: Բաժանորդն իր վրա է վերցնում նման երրորդ անձանց հետ աշխատանքի հետ կապված բոլոր ռիսկերը և ազատում է Օպերատորին և նրա մատակարարներին նման վեճերի հետ կապված բոլոր պահանջներից և վնասներից:
4.14. «Վիվա Արմենիա» ընկերությունը իրավունք է վերապահում (սակայն չի պարտավորվում) իրականացնելու Բովանդակության նախնական վերահսկում, վերանայում, նշում, զտում, փոփոխում, մերժում կամ ջնջում՝ https://ds.7me.co/ կայքից: Բաժանորդն ընդունում է, որ կարող է հանդիպել այնպիսի Բովանդակության, որը կարող է թվալ վիրավորական, անպարկեշտ կամ անցանկալի, և որ կրում է https://ds.7me.co/ կայքի օգտագործման ռիսկերը:
5. Պատասխանատվության սահմանափակում
5.1. Բաժանորդն ընդունում և համաձայնում է, որ անձամբ կրում է «Gamethology»-ի, և դրա միջոցով ներբեռնված կամ ստացված Բովանդակության օգտագործման ռիսկը, և որ Մեդիա բովանդակությունը տրամադրվում է «այնպես, ինչպես կա» և «եթե առկա է» սկզբունքներով: «Վիվա Արմենիա» ընկերությունը, տրամադրելով Կոնտենտին հասանելիության ծառայություններ, պատասխանատվություն չի կրում դրա առկայության, բովանդակության և ֆունկցիոնալության համար:
5.2. Բաժանորդը համաձայնում է օգտվել «Gamethology»-ից, և «Gamethology» ծառայության օգտագործման միջոցով ներբեռնված կամ այլ կերպ ձեռք բերված Բովանակությունից սեփական հայեցողությամբ և անձամբ կրելով ռիսկերը, և «Վիվա Արմենիա» ընկերությունը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի բջջային կամ այլ սարքավորմանը հասցված վնասի, կամ նման օգտագործման հետևանքով տվյալների կորստի համար:
5.3. Գործող օրենսդրությամբ թույլատրվող առավելագույն չափով «Վիվա Արմենիա» ընկերությունը զերծ է մնում երաշխիքներ և բացահայտ կամ ենթադրվող պայմաններ ապահովելուց, ներառյալ, բայց չսահմանափակվելով, իրացվելիության, որոշակի նպատակների համար պիտանիության և մտավոր սեփականության իրավունքների չխախտման երաշխիքներով և պայմաններով, «Gamethology»-ի միջոցով ներբեռնված կամ այլապես ստացված ցանկացած Բովանդակության առնչությամբ: Բաժանորդն ընդունում է սույն պայմանը և անվերապահորեն համաձայնում է դրա հետ:
5.4. Բաժանորդն ընդունում և համաձայնում է, որ «Վիվա Արմենիա»-ն որևէ պատասխանատվություն չի կրում Բաժանորդի առջև (ներառյալ պայմանագրային պարտավորությունների շրջանակում) «Gamethology»-ի կամ դրա միջոցով ներբեռնված Բովանդակության օգտագործման հետևանքով Բաժանորդին պատճառված ուղղակի, անուղղակի, պատահական, հատուկ, միջնորդավորված կամ պատժիչ վնասի համար, ներառյալ՝ տվյալների կորուստը, անկախ նրանից, թե արդյոք «Վիվա Արմենիա»-ն ունեցել է նման վնասների հնարավորության մասին որևէ ենթադրություն, թե՝ ոչ:
6. Ընդհանուր իրավական դրույթներ
6.1. Սույն պայմանները հանդիսանում են լիակատար իրավաբանական համաձայնագիր Բաժանորդի և «Վիվա Արմենիա» ընկերության միջև և կարգավորում են «Վիվա Արմենիա»-ի բջջային հավելվածի՝ Բաժանորդի կողմից օգտագործումը:
6.2. «Վիվա Արմենիա»-ն իրավասու է ծանուցել սույն Պայմանների դադարեցման կամ փոփոխման մասին` https://ds.7me.co/ կամ https://viva.am կայքում համապատասխան տեղեկատվության տեղադրման միջոցով: Պայմանները համարվում են չեղարկված կամ փոփոխված ծանուցման մեջ նշված պահից սկսած:
6.3. Բաժանորդն ընդունում է, որ եթե «Վիվա Արմենիա»-ն չի իրականացնում և չի կիրառում սույն Պայմաններով (կամ ցանկացած գործող օրենսդրությամբ) իրեն վերապահվող օրինական իրավունքները կամ իրավական պաշտպանության միջոցները, այն չի համարվում «Վիվա Արմենիա» ընկերության կողմից իր իրավունքներից հրաժարում, և տվյալ իրավունքները և իրավական պաշտպանության միջոցները վերապահվում են «Վիվա Արմենիա» ընկերությանը:
6.4. Եթե այս հարցի վերաբերյալ որոշման իրավունք ունեցող դատարանը սահմանի, որ սույն Պայմանների որևէ դրույթ անվավեր է, ապա այդ դրույթը հանվում է սույն Պայմաններից՝ չսահմանափակելով սույն Պայմանների մնացած դրույթները: Սույն Պայմանների մնացած դրույթները մնում են վավեր և կրում են իրավաբանական ուժ:
6.5. Ոչ Բաժանորդը, ոչ էլ «Վիվա Արմենիա» ընկերությունը չեն կարող փոխանցել կամ զիջել սույն Պայմաններով նախատեսված իրավունքները, պատասխանատվությունը կամ պարտավորությունները` աՆաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: