Viva-ն նորարարությունների, տեխնոլոգիական առաջընթացի և շարունակական զարգացման դինամիկ միջավայր է։ Այստեղ գաղափարները վերածվում են իրական լուծումների, իսկ յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն ունի իր ներդրումն ունենալու ընկերության հաջողության մեջ։
Միանալով՝ դու կկարողանաս.
Կյանքը Viva-ում
Մենք հավատում ենք, որ լավագույն արդյունքները ստեղծվում են ուժեղ թիմերում։ Այդ պատճառով Viva-ում ունենք ձևավորված մշակույթ, որտեղ խրախուսվում են համագործակցությունը, նախաձեռնողականությունը, նորարար մտածողությունը և շարունակական զարգացումը։
Այստեղ դու կաշխատես ժամանակակից տեխնոլոգիաներով, կսովորես ոլորտի լավագույն մասնագետներից և կզարգացնես քո մասնագիտական ու անձնական հմտությունները։
Մրցունակ փոխհատուցումը, զարգացման հնարավորությունները, աշխատակիցների ներդրման գնահատումը և ուժեղ կորպորատիվ մշակույթը միասին ձևավորում են բացառիկ փորձառություն:
Viva-ում մենք պարզապես աշխատատեղ չենք առաջարկում. մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ դու կարող ես սովորել, աճել ու զարգանալ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: