Բջջայինի հետ կապված խնդիրներ ունեք, իսկ երաշխիքային ժամկետն ավարտվե՞լ է: Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում Դուք կարող եք վերանորոգել այն: Ավելին, մեզ մոտ կարող եք նաև վերանորոգել Ձեր «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմը:
Իսկ վերանորոգումից հետո Ձեզ կտրվի 15 օր երաշխիքային ժամկետ կատարված վերանորոգման մասով: Այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել վերանորոգման ստացականը:
Ծառայությունը մատուցվում է Վիվա-ՄՏՍ-ի երևանյան և մարզային մի շարք սպասարկման կենտրոններում, որոնց ցանկը ներկայացված է այստեղ: Վերանորոգման ծառայությունների սակագներին ծանոթանալու համար՝ համեցեք մոտակա սպասարկման կենտրոն՝ Ձեզ հետ ունենալով վնասված հեռախոսը:
Ծանոթություն
•Վերանորոգմանը հաջորդող երաշխիքը գործում է տեղադրված կնիքի ամբողջականության և մեխանիկական վնասվածքների բացակայության դեպքում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: