Փոխանակեք ներցանցային րոպեները մեգաբայթերի հետ

1 րոպե = 3 ՄԲ

Փոխանակման գինը՝ 200 դրամ

Փոխանակման համար ուղարկեք *878*րոպեներ# հրահանգը կամ մուտք գործեք «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելված՝ Ձեր սմարթֆոնից:

Հավելվածը հասանելի է «Google Play»-ում և «App Store»-ում:

Ծանոթություններ

  • Ներցանցային րոպեները ՄԲ-երի փոխանակելու համար անհրաժեշտ է նվազագույնը 100 րոպե:
  • Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:
  • Փոխանակված և փոխանակման համար հասանելի ՄԲ-երի քանակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *878# հրահանգը:
  • Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները՝ մինչև ընթացիկամսվա վերջին օրը:
  • Փոխանակման համար քանակային սահմանափակումներ չկան:
  • Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:
  • Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում:
  • Ներցանցային րոպեները մեգաբայթերի փոխանակման համար հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
  • Բաժանորդի մոտ ակտիվ ինտերնետ-փաթեթների առկայության դեպքում նախ սպառվում են փոխանակման արդյունքում ստացված ՄԲ-երը: