Կրկին ակտիվացրու ընթացիկ սակագնային պլանիդ փաթեթները նախքան ժամկետի ավարտը՝ ավելի մատչելի գնով:
Ծառայությունը նախատեսված է կանխավճարային «X», «Y», «Z» և «Start», ինչպես նաև հետվճարային «X» և «Y» սակագնային պլանների համար:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով համապատասխան USSD հրահանգը:
«Restart» ծառայության ակտիվացման USSD հրահանգները և գինը
Սակագնային պլան | Գին (ՀՀ դրամ) | Կանխավճարային | Հետվճարային |
---|---|---|---|
«Z» | 500 | *208*5# | *209*5# |
«Start» | 1000 | ||
«Y» | 1000 | ||
«X» | 1500 |
Ծանոթություններ
- «Restart» ծառայությունը հասանելի է հեռախոսահամարի հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում:
- Ակտիվ փաթեթներ ունեցող «X», «Y», «Z» կամ «Start» սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտվել «Restart» ծառայությունից և կրկին ակտիվացնել փաթեթները մինչև փաթեթների գործողության ժամկետի ավարտը:
- «Restart» ծառայության միջոցով վերաակտիվացման դեպքում սակագնային պլանով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետը չի երկարաձգվում: Կանխավճարային բաժանորդների համար ծառայությունը հասանելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
- Ծառայությունը հասանելի է, երբ ամբողջությամբ սպառվել է սակագնային պլանով տրամադրվող փաթեթներից միայն մեկը, կամ՝ երբ ինտերնետի հիմնական փաթեթի մնացորդը 100 ՄԲ-ից պակաս է, կամ՝ երբ ձայնային ծառայությունների փաթեթի մնացորդը 50 րոպեից պակաս է: Այդ դեպքում մնացորդը կզրոյանա:
- Ակտիվացված օրական ինտերնետ փաթեթի (օր՝ «BIT») գործողության ընթացքում նախ սպառվում է այդ փաթեթով տրամադրվող ինտերնետը, իսկ այն սպառելուց հետո՝ սակագնային պլանով տրամադրվող ինտերնետ-փաթեթը:
- Մինչև փաթեթների գործողության ժամկետի ավարտը «Restart» ծառայության միջոցով ընթացիկ փաթեթների վերաակտիվացումից կարելի է օգտվել միայն մեկ անգամ:
- Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
- Հետվճարային բաժանորդները կարող են ակտիվացնել ծառայությունը, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը կամ կանխավճարը բավարար են ակտիվացման համար:
- «Restart» ծառայության միջոցով ընթացիկ փաթեթների վերաակտիվացումից ստացված ներցանցային րոպեները հնարավոր է փոխանակել ՄԲ-երի հետ «My Viva-MTS» հավելվածի միջոցով: