«Զանգ Հայաստան» ծառայությունն արտասահմանում գտնվող բաժանորդներին
հնարավորություն է ընձեռում զանգահարելու Հայաստան ցածր
սակագներով:
Ալբանիայում, Ավստրիայում, Բելգիայում,
Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կիպրոսում,
Հունաստանում, Հունգարիայում, Մալթայում, Մեծ Բրիտանիայում,
Նիդեռլանդներում, Չեխիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում,
Ուկրաինայում և Ֆրանսիայում, ինչպես նաև՝ Ավստրալիայում,
Եգիպտոսում և Իսրայելում վճարեք ընդամենը 55 դրամ/րոպե դեպի
Վիվա-ՄՏՍ ցանց զանգահարելիս, և 90 դրամ/րոպե դեպի Արցախ, «Ucom»,
«Վեոն Արմենիա» բջջային և ֆիքսված ցանցեր, և այլ ոչ աշխարհագրական
ուղղություններ զանգահարելիս:
Ստորև ներկայացված են ծառայության միջոցով Հայաստան զանգահարելու սակագներն` ըստ գտնվելու վայրի.
Դրամ/րոպե | |
Վրաստանից դեպի Վիվա-ՄՏՍ, ՀՀ այլ ցանցեր*, Արցախ | 165 |
Արցախից դեպի Վիվա-ՄՏՍ | 15 |
Արցախից ՀՀ այլ ցանցեր* | 15 |
ՄՏՍ-Ռուսաստանի ցանցից դեպի Վիվա-ՄՏՍ, ՀՀ այլ ցանցեր*, Արցախ | 50 |
Ռուսաստանի այլ ցանցերից դեպի Վիվա-ՄՏՍ, ՀՀ այլ ցանցեր*, Արցախ | 90 |
Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի Վիվա-ՄՏՍ, ՀՀ այլ ցանցեր*, Արցախ | 90 |
Թուրքիայից դեպի Վիվա-ՄՏՍ, ՀՀ այլ ցանցեր *, Արցախ | 190 |
ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ռուսաստանի) դեպի Վիվա-ՄՏՍ, ՀՀ այլ ցանցեր *, Արցախ | 290 |
Եվրոպայի երկրներից (բացառությամբ Թուրքիայի) դեպի Վիվա-ՄՏՍ, ՀՀ այլ ցանցեր *, Արցախ | 390 |
Այլ երկրներից (բացառությամբ ԱՄՆ-ի) դեպի Վիվա-ՄՏՍ, ՀՀ այլ ցանցեր *, Արցախ | 690 |
ԱՄՆ-ից դեպի Վիվա-ՄՏՍ, ՀՀ այլ ցանցեր *, Արցախ | 25 |
Զանգի արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան Հայաստանից մեկնելն ակտիվացնել ռոումինգը, իսկ արդեն արտասահմանում, զանգ կատարելու համար` ուղարկել հետևյալ հրահանգը.
*101*հեռախոսահամար#
Ի դեպ, հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական (իննանիշ) ձևաչափով, օրինակ՝ *101*093xxxxxx#.: Հրահանգն ուղարկելուց վայրկյաններ անց Դուք կստանաք պատասխան զանգ և կկարողանաք շփվել Ձեր մտերիմների հետ:
*«Ucom», «Վեոն Արմենիա» բջջային և ֆիքսված ցանցեր, այլ ոչ աշխարհագրական ուղղություններ:
«Զանգ Հայաստան»` ամենուրեք ինչպես տանը
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: