Ուրախ ենք տեղեկացնել, որ այժմ, ակտիվացնելով «Ջան-ջան» ծառայությունը, «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են նաև վայելել անսահմանափակ ինտերնետի հնարավորությունները:
«Ջան-ջան» ծառայությունը հասանելի է երկու տարբերակով: I տարբերակն ակտիվացնելով՝ շաբաթական 700 դրամի դիմաց Դուք ստանում եք անսահմանափակ ինտերնետ և սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:
Իսկ II տարբերակով նախկին 700-ի փոխարեն շաբաթական ընդամենը 500 դրամի դիմաց Դուք ստանում եք սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ, ինչպես և նախկինում, «Ջան-ջան» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին Երևանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում, իսկ I տարբերակն ակտիվացրած լինելու դեպքում՝ նաև օգտվել ինտերնետից:
«Բարբառ»` բոլոր մարզերը մեկ փաթեթում
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: