Նոր կերպար՝ Վիվա-ՄՏՍ-ից… «Viber»-ի ստիկեր մարկետից ներբեռնեք Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները և շարունակեք շփվել սիրելիների ու ընկերների հետ՝ հայերեն:
Ստիկերների ներբեռնումն անվճար է: Ներբեռնումը հասանելի է ընդամենը 3 ամիս՝ մինչև 2020թ. մայիսի 6-ը (ներառյալ), որից հետո ստիկերներն այլևս հասանելի չեն լինելու ներբեռնման համար: Այնուհետև ստիկերները կարելի է օգտագործել առանց սահմանափակման:
Ի դեպ, նոր ստիկերները ներբեռնելուց հետո բացվում է Վիվա-ՄՏՍ-ի չատ-բոտը և առաջարկում է Վիվա-ՄՏՍ-ի նոր՝ «Սիս-Մասիս» խաղը:
Կարևորելով բաժանորդների անձնական տիրույթի իրավունքը՝ հիշեցնում ենք, որ հաղորդագրություն ստանալու հնարավորությունը կարելի է անջատել՝ սեղմելով չատ-բոտի անվան վրա և անջատելով անձնական հաղորդագրություն ստանալու հնարավորությունը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: